Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրանք խա9եր բաժանողի աջն էին համբուրում, իսկ նրանք սուրբ գրքեր բաժանողի վրա քար էին ձգում։ Կրոնավորը դարձյալ սկսեց Ասլանի հետ ֆրանսերեն խոսել։ Երբ նրանք փոքր֊ինչ հեռացան, ես հարցրի կրոնավորի ծառայից։

—Որ է այդ մարդըը

— Մեր «գերպայծաrն» է,— պատասխանեց նա մի առանձին հպարտությամբ։ Ես իսկույն հասկացա, որ այդ կողմերում նոր հայտնված եզվիտ կրոնավորներից մեկը պետք է լինի, որոնց մասին շատ բաներ էի լսել։ Բայց ինչու պարծենկոտ ծառան իր տիրոջը «գերապայծառ» տիտղոսը տվեց, որը հայ-կաթոլիկները տալիս են իրանց եպիսկոպոսին միայն։

— Իսկ դու հա՞յ ես,— հարցրի նրանից։

— Աստված մի արասցե,— պատասխանեց նա երեսը խաչակնքելով,— ես «փրանգ» եմ։

— Փրանգի լեզուն իմանո՞ւմ ես։

— Փրանգը ո՞րն է, լեզուն ո՞րն է,— կոպիտ կերպով հարցրեց նա.— ես փրանգի հավատիցն եմ։ Նա չգիտեր, որ փրանգները (ֆրանսիացիք) առանձին ազգ են, առանձին լեզու ունեն, կամ կարծում էր, որ փրանգը կրոնի անուն է։ Արփիարը տհաճությամբ լսում էր մեր խոսակցությունը։

— Ո՞րտեղացի ես։

— Այն գյուղից, որ հիմա դուրս եկանք։— Նա տվեց «կարճազատների» գյուղը, որի մասին այնքան համակրությամբ էր խոսում «գերապայծառը»։

— Քո հայրն ու մայրը նույնպես փրանգնե՞ր էին։

— Ոչ, նրանք «հերձվածողներ» էին։

— Հայեր չէի՞ն։ Նա վրդովվեցավ։

— Ա′յ մարդ,— ասաց ինձ, երեսը շուռ տալով,— դու ոչինչ չես հասկանում. հերձվածողն էլ հայ է, հայն էլ հերձվածող է, ուրիշ ինչ զանազանություն կա այդ խոսքերի մեջ։

— Շատ զանազանություն կա,— պատասխանեցի ես, և զանազանությունը կամենում էի ցույց տալ ձեռքի մտրակով, բայց Արփիարը աչքով արեց, և ես զսպեցի իմ բարկությունը։ Նա իմ բարկությունը նկատելով, վշտացած կերպով հեռացավ մեզանից։ Արփիարը նկատեց.