Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չարեցին։ Մինչև անգամ մոոացել էին, որ սուրճ էին պատվիրել։ Ի՞նչն էր այնպես զբաղեցրել նրան։ Սուսուփուս նստեցի իմ տեղում։ Համրը դեռ առաջվա պես պառկած էր անկողնի վրա, իսկ Ասլանը նստած էր նրա հանդեպ։ Երկուսն էլ լուռ էին, երկուսն էլ մտածության մեջ էին։ Դա, եթե կարելի է այսպես ասել, զինադուլի լռություն էր, որ տեղի է ունենում ջերմ վիճաբանությունից հետո։ Համրը գլուխը դրել էր բարձերի վրա և նայում էր առաստաղին։ Նրա հազը կրկին սկսեց, նա բարձրացավ, նստեց և հետո մի բան էր որոնում իր մոտ։ Ասլանը գտավ, տվեց նրան սպիտակ թաշկինակը, որ իսկույն տարավ դեպի բերանը։ Երբ հեռացրեց թաշկինակը, ես նկատեցի նրա վրա մի կարմիր բիծ։ Մահվան պես տխուր, հույսի պես խաբուսիկ էր այդ բիծը...

Բայց իմ խիղճը ինձ տանջում էր։ Ի՞նչպես ծածկեի նրանից, ի՞նչպես չասեի սպասավորի սենյակում պատահած անցքը։ Ես բոլորը պատմեցի։

— Նա այդպիսի խենթություններ շատ ունի,— ժպտալով ասաց Համրը։— Նա իր հայրենիքի հարազատ զավակն է... Իր խենթություններով շատ անգամ զվարճացնում է ինձ։

— Հետո ինչու՞ կրկին չպատրաստեց սուրճը,— հարցրեք Ասլանը։

— Ասաց՝ աստված չկամեցավ, եթե աստված կամենար, որճամանը չէր վիթվի,— պատասխանեցի ես։

— Նա միայն չէ, որ այդպես է մտածում,. Ֆարհատ,— խոսեց Համրը, դառնալով դեպի ինձ,— ամբողջ ժողովոլրդներ կան, որ այդպես են մտածում. իրանք իրանց տգիտությամբ, վիթում են իրանց բախտի անոթը և պատճառը աստծու վրա են դնում:

Համրի կացարանից փոքր-ինչ հեռու մի այլ խուց պատրաստել էին իմ և Ասլանի համար։ Մենք չկամեցանք երկար ձանձրացնել նրան, գնացինք մեր խուցը։ Դուրս գալու միջոցին նա հարցրեց Ասլանից։

— Առավոտյան, իհարկե, կրկին կտեսնվենք։

— Կտեսնվենք,— պատասխանեց Ասլանը։

Այդ վերջին գիշերն էր, որ ես և Ասլանը պետք է միասին անցկացնեինք։ Առավոտյան նա գնալու էր մի հեռու, շատ հեռու ճանապարհ… Ո՞վ գիտե, մյուս անգամ ես բախտ կունենայի՞ տեսնելու նրան... Ես պատրաստ կլինեի կյանքս տալ, եթե այդ միակ գիշերը երկարեր, շատ երկարեր, տարիներ դառնար, որ նրա մոտ լինեի, նրա վրա նայեի և նրա խոսքերը լսեի։ Այդ էր պատճառը