Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ քո տասնից մենք չազատվեցանք, Աշխեն,— ծիծաղելով նկատեց հայրը,— տասն օր ո՞րտեղից կլինի, երկու օր է, որ քո ատամը ցավում է։

Տասն թիվր մի խորհրդավոր թիվ էր փոքրիկ Աշխենի լեզվում. այդ թվով լրանում էին նրա ամեն հաշիվները։

— Դե՛, զավակս, վազի'ր ներքև, այգեպանին ասա՛, որ այստեղ գա։ Ա՛յ, այնտեղ, թթենիների ծառաստանի մեջ կլինի, տերևներ է կտրատում շերամի համար։

Աշխենը թիթեռնիկի արագությամր անհայտացավ խիտ ծառաստանների մեջ, որոնք նրան այնքան ծանոթ էին, որքան իր պահարանի խաղալիքները։ Բայց մի քանի րոպեից հետո, վազզվզելուց շնչասպառ եղած, վերադարձավ, միայն դատարկ լուր բերելով։

— Տասն անգամ կսւնչեցի, ձայն չտվեց։

— Դարձյալ տասն... տո՛, չարաճճի, ես քո ձայնը միայն մեկ անգամ լսեցի,— ասաց հայրը ծիծաղելով,— սուտեր է՞լ ես իմ անում խոսել։

Աշխենը գլուխը քարշ ձգեց և նրա փափուկ թշերը ավելի կարմրեցան։ Հայրը բռնեց նրան և սկսեց փայփայել մետաքսի նման դեղածավալ գիսակները, որ սփռվել էին ուսերի վրա։

Այդ սիրող հայրը Կարոն էր։ Նա մի ժամանակ դանակով մարդիկ էր մորթում, իսկ այժմ դանակով պատվաստ էր անում։ Զարմանալի փոփոխություն դարերի։ Պահանջները փոխվելով, նա փոխեց և իր պարապմունքների ձևը։ Արյան հետ խաղացող մարդը այժմ զբաղված էր երկրի մշակությունով։

Նա իր տան լուսամուտներից ամեն օր տեսնում էր Ոստանի հին ամրոցի ավերակները, տեսնում էր իր նախահարց — Ղարա-Մելիքների — խորտակված իշխանության բեկորները։ Նա այդ փլատակների մոտ հիմնեց ոչ թե ամրոց, այլ մի տուն, որ գյուղատնտեսական բոլոր հարմարություններն ուներ։ Նրա նախնիքը ժողովուրդ էին կառավարում, իսկ նա կառավարում էր այժմ մի բարեկարգ, օրինակելի տնտեսություն։

Տան գլխավոր դռան սեմի մոտ, որ նայում էր դեպի պարտեզը, նստած էր մի պառավ կին։ Վաղորդյան արեգակի ջերմ ճառագայթները կորչում էին նրա պղնձյա դեմքի խորին կնճիռների մեջ։ Ճերմակ հոնքերի երկար մազերը միախառնվելով դեռ իրանց սև գույնը պահպանած թերթերունքների հետ, մի աոանձին վսեմություն էին տալիս նրա խորախորհուրդ աչքերին։ Նա նստած էր