մենք գնացինք ձիերով։ Ձիերը, զարդարված ասիական շքեղ ասպազենքով, ուղարկված էին փաշայի կողմից երկու ղավազների հետ, որոնք, մեր առջևը ընկած, տարան մեզ: Թեև արգելված էր քրիստոնյաներին ձիով քաղաքը մտնել, բայց դա մի առանձին պատիվ էր, որ ցույց էր տալիս նահանգապետը իր քաղաքի նորեկ հյուրին։
Երբ մոտեցանք քաղաքին, նա մի աոանձին կախարդական տպավորություն գործեց իմ վրա. գուցե այդ այն պատճաոով էր, որ աոաջին անգամ տեսնում էի մի այնպիսի րնդարձակ մարդկային բնակություն։
Քաղաքը գտնվում էր ծովակի ափի մոտ և շատ հիանալի տեսարան էր ներկայացնում. Նա շրջապատած էր կրկին պարիսպներով, որոնք ամրացուցած էին բրգաձև աշտարակներով, և մի խորունկ խրամատ դրսից բոլորում էր քաղաքի շուրջը, Ասլանը բացատրեց ինձ, թե այդ խրամատը նրա համար է, որ պաշարման ժամանակ լցնում են ջրով, կամուրջները վեր են աոնում, թշնամուն ներս չթողնելու համար։ Բացի այդ արտաքին ամրություններից, քաղաքը ուներ և միջնաբերդ, որ բնությունը ինքն էր հրաշակերտել։ Քաղաքի հյուսիսային մասում տարածվում էր կես փարսախ երկարությամբ մի քարաժայռ, որը հետզհետե բարձրանալով, սեպաձև դիրք էր ընդունում։ Այդ սեպի գլխին, խորին ժամանակներից, վեհանձնաբար նստած էր մի փառավոր ամրոցր հայոց լեգենդական ավանդությունը այդ ամրոցը ընծայում էր Ասորեստանի թագուհի Շամիրամին։
Մտնելով քաղաքադռնից, ես մի անբացատրելի սարսուռ զգացի, որ առաջ էր գալիս և՛ ուրախությունից, և՛ երկյուղից։ Ամբողջ քաղաքը կարծես որոտում էր մի խուլ, ծանր դղրդյունով։ Ինձ երևում էր մի հսկայական մրջնանոց, որտեղ փոքրիկ միջատների փոխարեն, խառնված էին միմյանց հետ ահագին բազմություն մարզիկների և զանազան անասունների։ Շները ստվար խումբերով, համարձակ վխտում էին ամեն կողմում։ Փողոցներից անցնելու տեղ չկար։ Ղավազները մեզ համար ճանապարհ էին բաց անում։ Ամեն կողմից ես նկատում էի մռայլ դեմքեր, որոնք մի առանձին դառնությամբ նայում էին մեզ վրա։ Մահմեդականը չէր կարող համբերել, երբ տեսնում է «գավուրին» փոքր ի շատե վայելուչ կերպարանքի մեջ։ Ասլանը մի եվրոպական կոնսուլի կամ դեսպանի տպավորություն էր գործում։ Իսկ ես այնօր, նրա պատվիրելով, կրում էի իմ բոլոր զենքերը, մի զույգ ատրճանակ կապած