Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր նաև միջազգային հասարակական կարծիքը խաբելու, Թուրքիայի նկատմամբ դրական կարծիք ստեղծելու համար: Եվրոպական միսիոներները և ամեն տեսակ «առաքյալները» սերտ կապերի մեջ էին թուրքական կառավարության և առհասարակ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ամենուրեք Թուքիայի արյունոտ քաղաքականությունը ներկայացնում էին հակառակ ծայրից, փառաբանում էին այն, խաբելով միջազգային հասարակական կարծիքը:

«Կայծեր»-ում միանգամայն հաջողված են այն էջերը, որոնց մեջ բացահայտված են թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների և եվրոպական «առաքյալների» կապերն ու գործարքները:

Այդ տեսակետից խիստ ցայտուն են եվրոպական բժշկի (ծպտյալ Ասլան) և Վանի նահանգապետ փաշայի հանդիպման նկարագրությունը:

«Կայծեր»-ի մեջ Րաֆֆին խարազանում է եվրոպական «առաքյալներին» այն բանի համար ևս, որ նրանք բոլորովին շփում չունենալով հայ արհեստավորների և աշխատավոր գյուղացիների հետ, չճանաչելով նրանց, որոնք իրականում կազմում են հայ ազգի աղը, միանգամայն սխալ կարծիք են կազմում հայության մասին, որովհետև միշտ գործ են ունենում վաճառականների հետ և այդ պատճառով էլ «նրանց գլխում մեխի պես ցցվել է այն սխալ կարծիքը, թե հայոց ազգը բաղկացած է ամբողջապես վաճառականներից: Այդ մեխը մինչև այսօր անհնար է եղել դուրս քաշել»:

Րաֆֆին բողոքելով այդ երևույթի դեմ` «Կայծեր»-ում գրել է. «Եվրոպացին ճանապարհորդելով Արևելքում, ըստ մեծի մասի, թողնում է, անցնում է գյուղերը և կանգ է տոնում միայն քաղաքներում և որովհետև քաղաքներում օրինավոր հյուրանոցներ չկան, այլ կան միայն կեղտոտ քարվանսարաներ, այդ պատճառով նա օթևան է որոնում մասնավոր տներում: Թուրք կառավարիչները, որպես հիշեցինք, մեծ ուրախությամբ ընդունում են նրանց իրենց հարկի տակ: Նա չի մտնում հայ գյուղացու, հայ արհեստավորի տունը, որոնք իրենց սիրտը, հոգին և ամեն ինչ դնում են աստծո հյուրի առջև, որոնք իրենց նահապետական պարզությամբ կարող են հիացնել ամեն մի օտարականի»:

Մերկացնելով միսիոներների քայքայիչ գործունեությունը և առհասարակ եվրոպական պետությունների փարիսեցիական քաղաքականությունը, Րաֆֆին հանգում է այն եզրակացության, որ կեղծ է «լուսավոր» պետությունների մարդասիրությունը: Մարդասիրության անունից հանդես եկող բուրժուական պետությունները բոլորովին զուրկ են իսկական մարդասիրական զգացմունքներից: Ավելին, նրանք շահամոլներ են, յուրատեսակ վաճառականներ: Այդպիսի վաճառականները չեն կարող նեցուկ լինել հայ ժողովրդի համար, և նրանց չպետք է հավատալ, որովհետև նրաց խոստումերը խարդախ են և կեղծ: Իրավացի կերպով Րաֆֆին գտնում էր, որ եվրոպական պետությունների վրա հույս դնելը բացարձակապես սխալ է և անհուսալի, որովհետև ամենքն էլ մտահոգված են միայն իրենց անհատական շահերով. «Ամբողջ աշխարհը իր փորի ու քսակի համար է մտածում»: Եվ ապա` «...Որպես Կ.Պոլսի «ամիրա» սեղանավորը, իր անձնական շահերի պատճառով, միշտ խնկարկում էր իր փտած և անկարգ կառավարության և միշտ նրա տևողության համար է աղոթում,— այնպես էլ կան ամբողջ քրիստոնյա պետություններ, որոնք թուրքի հետ առևտրական հարաբերություններ ունեն, և իրենց մասնավոր շահերի պատճառով թողնում են, որ զանազան խեղճ ազգություններ թուրքի բռնակալության տակ ճնշվեն:—