Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Րաֆֆու ստեղծագործության ամենաբարձր և ամենաբնորոշ հատկանիշն ու առավելությունը ազգային արժանապատվության ջերմագին փառաբանությունն է։ Սակայն, ինչպես բոլոր ժողովուրդների մեծ հայրենասերները, այնպես էլ հայ ժողովրդի ազնիվ հայրենասերները, այդ թվում և Րաֆֆին, խստորեն խարազանել ու դատապարտել են հայ դավաճաններին, մատնիչներին և հարստահարիչներին։ Այդ տեսակետից վերին աստիճանի ուսանելի է Նալբանդյանի օրինակը։ Նալբանդյանն իր «Երկու տող»-ի մեջ այրող ատելությամբ մերկացնում է ստոր վարձկան, ազգադավ չամուրճյաններին, այվազովսկիներին, ռեակցիոն եկեղեցականներին։ Նալբանդյանը ազգային բոլոր պարսավելի էջերի և պղտոր պատմությունների ու ստոր գործերի հեղինակներ, իրավացիորեն համարում է ռեակցիոն եկեղեցականներին։ Սակայն Նալբանդյանը նույն «Երկու տող»-ի մեջ իրեն զինվորագրում է «խեղճ» հայի իրավունքների պաշտպանության սուրբ գործին։ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Մանկության օրեր» և այլ գործերում Նալբանդյանը հոգու խոր կսկիծով թախծալի հառաչանքներ է արձակում հայ ժողովրդի թշվառ վիճակի համար։ Նալբանդյանը իր ամբողջ շողշողուն կյանքը անվերապահ նվիրվածությամբ ծառայեցրեց և զոհաբերեց հայ ժողովրդին։

Ռուս մեծ ժողովրդի պանծալի զավակ, ռևոլյուցիոն-դեմոկրատ Չերնիշևսկին հատուկ կշտամբանքի է ենթարկել ստրկահոգի այն ռուսներին, որոնք ստրկահաճություն էին անում ցարի նկատմամբ։ Լենինը նկատի ունենալով Չերնիշևսկու հայրենասիրական մորմոքով լի խոսքերը ընդդեմ ռեակցիոներների, գրել է. «Մենք հիշում ենք, թե ինչպես վելիկոռուսական դեմոկրատ Չերնիշևսկին, իր կյանքը նվիրելով ռևոլյուցիայի գործին՝ ասաց. «Խեղճ ազգ, ստրուկների ազգ, վերևից մինչև ներքև ամենքը ստրուկ են»։ Հայտնի և քողարկված ստրուկ վելիկոռուսները (ստրուկներ ցարական միապետության նկատմամբ) չեն սիրում այս խոսքերը հիշել։ Իսկ մեր կարծիքով հայրենիքի հանդեպ ունեցած իսկական սիրո խոսքեր էին սրանք, սիրո, որ թախծում էր վելիկոռուսական բնակչության մասսաների հեղափոխականության բացակայության հետևանքով»[1]։

Կայծեր»-ում Րաֆֆին փառաբանել է ժողովուրդների խաղաղ աշխատանքը և ջերմորեն քարոզել ժողովուրդների ազատության և համերաշխության գաղափարը։ «Կայծեր»-ի մեջ Րաֆֆին առաջ է քաշել հայերին «վիճակակից» մի շարք մնջված ժողովուրդների՝ ասորիների, բոշաների, եզիդիների, հրեաների, ազատագրության խնդիրը։ «Կան և ուրիշ ազգություններ, որոնք մեզ վիճակակից են։— Հրեաների, ասորիների, բոշաների, և եզիդիների դրությունն ավելի վատ է, քան թե հայերինը,— գրել է Րաֆֆին։— Այդ թշվառականները նույնպես մարդիկ են, և մեզ նման մարդիկ, նրանց էլ պետք է ազատությունը։ Նրանք մեր բարի դրացիներն և լավ կենակիցներն են, նրանք պատրաստ են մեզ հետ գործելու...»։

Վեպի գլխավոր հերոսներ՝ Կարոն և Ավոն, բանակցություններ են վարում ասորիների և եզիդիների ցեղապետ ներ Մար-Շիմոնի և Միր-Մասում ի հետ՝ թուրքական կառավարության դեմ համատեղ ուժերով զինված ապստամբություն կազմակերպելու համար։ Րաֆֆին առանձնապես գովում է ասորիների՝ ջոլամերիկների անկախությունը, որ ձեռք է բերել խիզախ անձնապաշտպանական պայքարի միջոցով։

Րաֆֆու կողմից առաջ քաշած այդ խնդիրը՝ հայ և ճնշված ժողովուրդների

  1. Վ․ Ի․ Լենին, Երկեր, հատոր 21, էջ 110, Հայպետհրատ, 1950։