Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր կարող։ Չերնիշևսկու «Ի՞նչ անել» գիրքը 70-80-ական թվականներին անլեգալ ճանապարհով ձեռքից-ձեռք էր անցնում հայ երիտասարդության շրջանում։ Րաֆֆին ևս չէր կարող կարդացած չլինել այդ գիրքը։ Զարմանալի ոչինչ չկա, որ Րաֆֆին կրել է Չերնիշևսկու ազդեցությունը, որովհետև անժխտելի է Րաֆֆու գաղափարական համախոհությունը Չերնիշևսկու հայ զինակից Նալբանդյանի հետ մի շարք հարցերում։ Ուշագրավ ու բնորոշ է և այն, որ Հայկունու դեմ գրած իր հոդվածում Րաֆֆին վկայակոչում էր Իելինսկուն, ուղղակի գրելով այն մասին, որ «ընդհանուր հարցերում» հետևել է Բելինսկուն։

Րաֆֆին իր բոլոր գործերում, այդ թվում և, «Կայծեր»-ում պատգամախոսել է ազատության ու մարդասիրության վեհ գաղափարները: Ինչպես նրա ողջ ստեղծագործության, այնպես էլ «Կայծեր»-ի գաղափարական պաթոը հայ ժողովրդի ազգային քաղաքական և սոցիալական ազատագրության խնդիրն է:

Րաֆֆին երազում էր դեմոկրատական ռեսպուբլիկա, ի հակադրություն թուրքական ֆեոդոլական բռնապետական ռեակցիոն կարգերի, որոնց խորտակումը պիտի իրականանար ազատագրական ռեակցիոն պայքարի ճանապարհով։

«Կայծեր»-ը բորբոքում է բուռն հետաքրքրություն հայրենի ժողովրդի պատմության հերոսական էջերի նկատմամբ, բարձրացնում է ազգային օրինական հպարտության զգացմունքը, խթանում է արդարացի ատելությունն ու ցասումը ընդդեմ հարազատ ժողովրդի արյունարբու թշնամիների՝ թուրքական ջարդարարների։

«Կայծեր-ը իր ընթերցողներին տոգորում է անձնվեր հայրենասիրությամբ, հանրային շահերին՝ անձնականը ստորադասելու ու զոհաբերելու խոր գիտակցությամբ։

«Կայծեր»-ը Րաֆֆու բնորոշ և լավագույն ստեղծագործություններից մեկն է, որի մեջ հառնում է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին և աննկուն կամքը։

Մ․ Նահապետյան