Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1904 թվականին «Կայծեր»-ի առաջին հատորը, ինչպես նաև երկրորդը վերջի հետ միասին, նույնպես Աննա Րաֆֆու հրատարակությամբ տպագրվում է Վիեննայում: Առանց որևէ հիմքի վերջինս այս հրատարակության մեջ «Ամրոցի աղջիկը» և «Կայծերի վերջը» հատվածները միացնում է երկրորդ հատորին, որպես օրգանական շարունակություն»: Բացի դրանից, «Կայծերի վերջը» նա վերանվանում է «Անհայտ ապագա» խորագրով ավելացնում 16—61 թվերը: Նպատակ ունենալով կապ ստեղծել «Կայծեր»-ի այդ թվերի միջև, նա Կարոյի աղջկա` Աշխենի «տասը օր», «տասը ամիս» խոսքերը փոխել և դարձրել է «տասնվեց օր» ու «տասնվեց ամիս»: Այս սխալ չհիմնավորված փոփոխությունները մեխանիկորեն տեղ են գտել նաև «Կայծեր»-ի 1947 թվականի հրատարակության մեջ»:

Այնուհետև 1919 թվականին «Մեր լուսավորիչները» հատվածը «Наши просветители» վերնագրով Ս. Սարգսյանի թարգմանությամբ տպագրվում է «Армянская литература» ժողովածուի մեջ (Թիֆլիս, 1912 թ.): 1916 թվականին միևնույն հատվածը Ս. Արուտունովայի թարգմանությամբ տպագրվում է (Մ. Գորկու խմբագրությամբ հրատարակված «Сборник армянской линтературы» գրքում (1916 թ., Ս. Պետերբուրգ): 1913 թվականին «Կայծեր»-ի «Աշխատանք և հող» գլուխը տպագրվում է նաև «Բաքվի ձայն» լրագրում (տե՛ս «Բաքվի ձայն», 1913 թ., N 85):

1916 թվականին օրիորդ Ս. Եղոյանը «Կայծեր»-ը վեր է ածում պիեսի. նույն թվականի սեպտեմբերի 25-ին Բաքվում այս պիեսը առաջին անգամ Արմենյանի խմբի կողմից բեմադրվում է եղբայր Մայիլյանների թատրոնում (տե՛ս, «Արև», 1916 թ., N 214):

1917 թվականի վերջում, երբ Մաքսիմ Գորկին կազմակերպում է «Համաշխարհային գրականություն» հրատարակչությունը, նրա շուրջը համախմբված մի քանի հայ մտավորականների մեջ է լինում նաև Վահան Տերյանը: Այս հրատարակության երկրորդ հատորի համար Տերյանը համաձայնեցնելով Գորկու հետ (գուցե նաև վերջինիս հանձնարարությամբ) թարգմանում է Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը: (Այս աշխատանքի ռուսերեն ինքնագիրը, թարգմանչի ուղղումներով, բաղկացած 321 էջից, պահվում է Գ. Ա. Գրականության և արվեստի թանգարանում, Տերյանի ֆոնդի 91-րդ համարի տակ):

Այնուհետև «Կայծեր-ի առաջին և երկրորդ հատորները առանձին գրքով 1934 թվականին հրատարակվում են Բեյրութում, 1937 թվականին այն հրատարակվում է նաև Փարիզում: Նույն 1937 թվականին առաջին և երկրորդ հատորները նույնպես առանձին գրքով հրատարակվում են Ալեքսանդրիայում:

1947 թվականին Րաֆֆու այս վեպը (առաջին և երկրորդ հատորները «Վերջ»-ի հետ միասին մի գրքով) հրատարակվում է Երևանում, Հայպետհրատի կողմից։ 1949 թվականին նույնպես Հայպետհրատի հրատարակությամբ ռուսերեն լեզվով «Կայծեր-ի երկու հատորը միասին լույս է տեսնում Մոսկվայում (առաջին հատորը Վահան Տերյանի, իսկ երկրորդը` Ստ. Քափանակյանի և Ա. Մալիլովա Քափանակյանի թարգմանությամբ): Այնուհետև 1952 թվականին Վիեննայում վերահրատարակվում է «Կայծերի» երկրորդ հատորը, իբրև Րաֆֆու «Երկերի ժողովածվի» Դ գիրք, իսկ 1954 թվականին նույնպես Վիեննայում տպագրվում է այս վեպի նաև առաջին հատորը: 1956 թվականին «Կայծերի» երկու հատորները մի նոր հրատարակությամբ լույս են տեսնում Երևանում, իբրև Րաֆֆու երկերի տաս հատորյա ժողովածվի չորորդ և հինգերորդ գրքեր: Այս ամենից բացի,