Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը, նախ տվեց փաշային։ Իսկ փաշան, իր հյուրին առանձնապես պատվելու, համար, իր ստացած ֆինջանը իր ձեռքով տվեց նրան, և Ասլանը շնորհակալությամբ ընդունեց, Փաշան վեր ասեց երկրորդ ֆինջանը։

Մանկլավիկը սենյակից դուրս գալու ժամանակ լռությամբ անցավ իմ մոտից և թևքով կամաց իմ կողքին բոթեց. դա արդեն նշան էր որ, որ ես դուրս գամ նախասենյակը, որ ինձ էլ ղահվե խմացնե։ Բայց ես չշարժվեցա իմ տեղից։ Այդ շատ զարմացրեց նրան։

Ղահվեից հետո մի այլ մանկլավիկ, ավելի լավ հագնված, նարգիլե ներս բերեց, որը իր գեղեցկությամբ բոլորովին ապշեցրեց ինձ։ Նրա գլուխը, որի մեջ թամբաքու և կրակ էին դրած, շինված էր զուտ ոսկուց և զարդարած թանկագին քարերով, օձապտույտ «բուլղարի» ծայրը շինած էր մի թզաչափ երկարությամբ դեղին սաթից, որ նույնպես բռնված էր ոսկու մեջ։ Նարգիլեի տակը, որի մեջ ջուր էր ածած, շինված էր ադամանդի նման փայլուն բյուրեղից, որ զարդարած էր գույնզգույն ծաղիկներով. Փաշան նարգիլեի վերաբերությամբ նույն քաղաքավարությունը գործ դրեց, ինչ որ ցույց տվեց ղահվեի ժամանակ, այսինքն նախ ինքը ընդունեց սպասավորին, հետո իր ձեռքով առաջարկեց Ասլանին։

— Դուք արդեն փոքր ի շատե ընտելացել եք մեր սովորություններին,— ծիծաղելով նկատեց փաշան,— Ի՞նչպես է թվում ձեզ մեր նարգիլեն։

— Ես խիստ ախորժանոք ծխում եմ,— պատասխանեց Ասլանը,— Պոլսում սովորեցի։

Ղահվեն և նարգիլեն ընդհատեցին նրանց խոսակցությունը: Փաշան, կամենալով շարունակելն այն, վարպետությամբ հարցրեց:

— Հա, մոռացա,- ինչ բանի վրա էինք խոսում։

— Դուք ասում էիք, որ հիմա դառն ու գայլը միասին են ապրում...

— Այո՛, հենց այստեղ ընդհատվեցավ մեր խոսակցությունը։ Որովհետև սիրտս լցված է, թույլ տվեցեք ինձ, պարոն բժշկապետ, փոքր-ինչ շատախոս լինել։ Եվրոպան մեզ մեղադրում է մեր անմարդասիրական վարմունքի մասին քրիստոնյաների հետ, իբր թե նրանք ճնշված են մեր երկրում, հալածված են, մի խոսքով, ինչ չարիքների մեջ ասեք, չեն զրպարտում մեզ։ Բայց հավատացած եղեք, որ քրիստոնյաների վիճակը ավելի լավ է, քան թե մահմեդականներինը։ Մեր երկրում ամեն տեղ քրիստոնյաներին առավելություն են տալիս։ Մենք նրանց ազատել ենք շատ պարտավորություններից