Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նա կկորչի,— ասում էր ինձ մեր առաջնորդը նրա բացակայության ժամանակ։

— Ինչո՞ւ,— հարցրի ես:

— Այնտեղ ջիններ (դևեր) են բնակվում. այնտեղ գնացող ադամորդին այլևս չէ վերադառնում ։

Դուրս գալով այրից, մենք սկսեցինք դիմել դեպի լեռան գագաթը։ Այնտեղ մեր առաջնորդը կամենում էր ցույց տալ մեզ Չարխի֊Ֆալակի մուտքը։ Դա նույնպիսի մի անցք էր, որպիսիները տեսել էինք մենք, և ուղիղ լեռան գագաթից իջնում էր դեպի նրա խորքերը։ Վանեցի հայերի ավանդությունը այդ անցքի մասին շատ հրաշալիքներ է պատմում, որոնցից մեկը պատմեց մեզ մեր առաջնորդը։ Ահա նրա խոսքերը, անցքը իջնում է մինչև Գայլ գետի ափերը, որը հոսում է լեռան ստորերկրայքում։ Գետի սքանչելի եզերքը զարդարած են արմավենի ծառերով։ Այնտեղ Բախտը արագ ձեռքով պտտեցնում է աշխարհի անիվը՝ Չարխի֊Ֆալակը։ Անիվի յուրաքանչյուր թևքի վրա Բախտը փորագրել է մի-մի գրություն։ Այդ գրությունների յուրաքանչյուրը բովանդակում է իր մեջ մի գաղտնիք. Օրինակ, մեկը ցույց է տալիս, թե ինչպես պետք է գտնել թաքուցած գանձերը, մյուսը սովորեցնում է, թե ինչպես պետք է պատրաստել էլեքսիրը, որի միավորությամբ ամեն մետաղ ոսկի է դառնում. երրորդը ցույց է տալիս, թե որտեղ են գտնվում գոհարների լեռները, չորրորդը ուսուցանում է, թե ո՛րպես բժշկության մեջ պետք է գտնել անմահության կաթիլը, հինգերորդը տալիս է իշխանություն, թագավորություն, փառք, մի խոսքով, անիվի յուրաքանչյուր թևքի վրա արձանագրված է մի-մի թիլիսման մարդկային բախտավորության համար, որոնց դեռ մարդու հանճարը չէ հասել։ Անիվը առանց կանգ առնելու անդադար պտտվում է: Նա կանգ է առնում տարվա մեջ մի անգամ միայն, այն ևս մեկ րոպեով: Այդ լինում է Համբարձման գիշերը, երբ երկինք ու գետինք գրկախառնվում են և համբուրվում են միմյանց հետ: Մարդիկ սպասում են հենց այդ րոպեին, Երբ հաջողվում է նրանց հասնել մինչև Չարխի֊Ֆալակը, նրանք պետք է ձեռքում պատրաստ ունենան մոմից շինած թերթեր, որ անիվը կանգնելու րոպեում իսկույն կպցնեն նրա թևքի վրա։ Խորհրդավոր թիլիսմաններից մեկը դրոշմվում է մոմի վրա, և մարդը ստանում է այն շնորհներից մեկը, որ Բախտը վիճակում է նրան։ Բայց այդ շնորհներին խիստ հազիվ անգամ հասնում են մարդիկ, որովհետև նույն րոպեում, երր անիվը կանգ է առնում, նրանց տիրում