Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի Մուշի, Բաղեշի և այլ ծովեզրյա գավառների հետ»։ Ավանց գյուղը երկու մղոնով միայն հեռու է քաղաքից։ Նա ամբողջապես հայաբնակ է և ունի մոտ 300 տուն հայ բնակիչներ, որոնց գլխավոր պարապմունքն է նավարկություն և ծովի ջրերից «բորակ» կոչված աղը գոյացնելը։ Յոթանասուն ընտանիքից ավելի տներ ունեին իրենց սեփական նավակները ջրերի վրա։ Ավանցիք պարապում էին և երկրագործությամբ. այդ գյուղի այգիները ամենագեղեցիկներն են Վանի շրջակայքում։

Մտնելով գյուղը, հենց առաջին փողոցում հանղիպեցինք վարպետ Փանուին, որ մի խումբ գյուղացիներով շրջապատված, ինչ-որ խոսում էր նրանց հետ: Նա երևի այնտեղ սպասում էր մեզ։

— Ի՞նշ եք շինում այստեղ,— հարցրեց Ասլանը։

— Եկել եմ «նիսիաներ» հավաքելու,— պատասխանեց նա։

Չգիտեմ ի՞նչ պետք է անել այղ գյուղացիների հետ, բերում են իրանց գործվածները, ներկել են տալիս, իսկ փողը չեն վճարում։ Լավ է, որ պատահեցիք, պարոն բժշկապետ,— խոսքը փոխեց նա,— ղուք երևի եկել եք այստեղի աղերը հետազոտելու, ուրեմն այսօր այստեղ կմնաք, և եթե գնալու ցանկություն ևս ունենաք, մենք ձեղ չենք թողնի, կպահենք այստեղ: Գյուղում մի քանի վտանգավոր հիվանդներ կան, պետք է նրանց օգնություն հասցնել։ Առայժմ ձեզ հարկավոր է մի տեղ հանգստանալու համար։

Երևում էր, որ վարպետ Փանոսը այդ գյուղում մեծ ծանոթություններ ուներ, ամեն կողմից նրան խնդրում էին, որ մեզ իրանց մոտ տանե, բայց նա տարավ մեզ մի տուն, ուր նրա ասելով հիվանդներից մեը հենց այնտեղ էր։

Այդ տունը իր ընդարձակ բակով և ծառախիտ պարտեզով ամառվա համար ամենահարմար իջևանը կարելի էր համարել։ Նա բոլորովին մոտ էր ծովեզրին և առատությամբ ընդունում էր ծովային հովասուն օդը։ Քառակուսի բակը շրջապատված էր մեկ ու կես կանգունաչափ քարյա պարսպով, որը այնքան ցած էր, որ վրայից հեշտությամբ կարելի էր թռչել։ Երևում էր, որ տան տերը երկյուղ չուներ զոդերի գիշերային արշավանքից։ Բակի մի կողմում, չորս սյուների վրա կանգնած էր, չորս կողմիցն էլ բաց մի ծածկոց, որին կոչում էին «չարդախ»։ Նրա տակին ածած էին զանազան մեծությամբ հին ու նոր տախտակներ, դեռ չսղոցած գերանների կտորներ և հյուսնի զանազան ատաղձներ։ Այդ բոլորը տեսնելով, առաջին անգամից, այդ տունը հյուսնի արհեստանոցի տպավորություն էր գործում։ Չարդախից մի դուռ բացվում էր