Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ես էլ կսպանեի, Սաքաքուլ։— Իսկ եթե այդ չարագործությունները կատարողը մի մարդ չէ, այլ մի ամբողջ ժողովուրդ է, այն ժամանակ ի՞նչ կանեիր։

— Ես կաշխատեի այդ ժողովրդին ոչնչացնել։

— Շատ լավ, ես էլ նույնպես կվարվեի, Սաքուլ։— Բայց դու կարո՞ղ Ես մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնել։

Սաքուլր մի քանի վայրկյան մտածեց և ոչինչ չգտավ պատասխանելու: Հանկարծ մի նոր գյուտ արած մարդու նման ուրախությամբ ասաց,

— Ես, իհարկե, մինակ չէի կարող ոչնչացնել, բայց ես հնարներ կմտածեի։

— Այդպես է, սիրելի Սաքուլ, ես էլ հնարներ կմտածեի։ — Բայց դու ճանաչո՞ւմ ես մի ժողովուրդ, որ այդպես վատ է վարվում մեր հավատի, մեր եկեղեցու դեմ։

— Ես չեմ ճանաչում մի այդպիսի ժողովուրդ,— ասաց Սաքուլը.— ես Թիֆլիսից այն կողմը չեմ տեսել։

Սաքուլը ճշմարիտ էր ասում, նա Թիֆլիսից այն կողմը, դեպի Հայաստան երբեք չէր գնացած, և բնավ տեղեկություն չուներ ոչ միայն Հայաստանում բնակվող օտար ագդերի մասին, այլ նույնիսկ հայերի մասին։ Նա ծանոթ էր Վրաստանի և Կովկասի լեռնաբնակների հետ միայն։ Այդ պատճառով Բեկը ստիպվեցավ մանրամասնաբար պատմել նրան, թե Թիֆլիսից այն կողմը կա մի ընդարձակ աշխարհ, որ Հայաստան է կոչվում, թե այդ երկիրը հայոց բնիկ հայրենիքն է, հայերը մի ժամանակ այնտեղ թագավորություն ունեին, իսկ այժմ տիրում են այնտեղ մահմեդական պարսիկներն ու թուրքերը։ Հետո նկարագրեց հայերի թշվառ դրությունը մահմեդականների ձեռքում, և ամենասրտառուչ կերպով, որքան կարող էր ազդել Սաքուլի քարացած սրտի վրա, պատմեց, թե որպիսի բարբարոսություններ են գործ դնում մահմեդականները հայոց կրոնի և եկեղեցու դեմ։

— Ահա՛ դա է այն ժողովուրդը, որի մասին խոսում ենք, Սաքուլ,— ասաց Բեկը իր պատմությունը վերջացնելուց հետո։— Հիմա կարղ ես մի հնար մտածել այդ մահմեդականներին ոչնչացնելու համար։

Սաքուլը ձեռքը տարավ դեպի ճակատը, մի քանի անգամ շփեց նրան, գուցե իր գլխից մի միտք կարողանա դուրս բերել, բայց ոչինչ չգտավ։ Հետո լցրեց գինու բաժակը, խմեց, իր մտածության ընդունակությունը ավելի զորացնելու համար,