Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ապստամբության պետերին, սիրտ ունեք և քաջություն, իսկ մենք փող ունենք և միջոցներ ձեզ օգնելու։ Կռվեցե՛ք հայրենիքի ազատության համար, մենք ձեզ փող և զենքեր կուղարկենք։ Մենք կդիմենք բոլոր քրիստոնյա թագավորների դռները, ձեզ համար կբարեխոսենք։ Մեր մարդիկը արդեն ուղարկել ենք ֆրանգների և Մոսկովի թաղավորների մոտ»։

Հարաբերություններ ունենալով Եվրոպայի նույն ժամանակվա բոլոր նշանավոր առևտրական կենտրոնների հետ, Սպահանի և Հնդկաստանի հայերին խիստ դյուրին էր Եվրոպայից զենքեր տեղափոխել Հայաստան։ Նրանք ունեին Կասպից ծովի վրա սեփական նավեր։ Եվ դեռ XVII դարու կիսում Մոսկվայի կառավարության հետ կապած դաշնադրության համեմատ, իրավունք ունեին իրանց ապրանքները Ռուսաստանի վրայով անցկացնել [1] տրանզիտի պայմաններով։ Հայերի նավերը և կարավանները, որ սովոր էին ծանրաբեռնվել Եվրոպայի ու Ասիայի հարստություններով, այդ ժամանակ զբաղված էին զենքերի և զանազան ռազմամթերքի տեղափոխություններով։ Շահախնդիր վաճառականը, մոռացած արծաթի և ոսկու անհագ բաղձանքը, այժմ հրապուրված էր հայրենիքի ազատության սիրով։ Այդ սերը սրբել, մաքրել էր նրա սիրտը, և նա պատրաստ էր նվիրել հայրենիքին բոլորը, ինչ որ ունի։

Գ

Մնում է մի քանի խոսք ասել, թե ի՞նչ դրության մեջ էր այն ժամանակ Վրաստանը, ի՞նչ էին անում վրացիները, երբ հայերը իրանց հայրենիքի ազատության մասին էին աշխատում։ Արդյոք այդ երկու հարևան քրիստոնյա ազգերը, որոնք միևնույն վիճակի մեջ էին գտնվում, մտածում էին ձեռք ձեռքի տալ և միասին, ընդհանուր ուժերով թոթափել պարսից լուծը։

  1. Ապրանքները տեղափոխվում էին հետևյալ ճանապարհով, Սպահանից Թավրիզ և Շամախի, այնտեղից Կասպից ծովով Հաշտարխան, Իսկ Հաշտաարխանից ցամաքային ճանապարհով Մոսկվայի վրայով տարվում էր Արխանգելակ։ Այստեղից նավերի վրա ուղարկվում էր Ստոկհոլմ, իսկ այնտեղից Հոլանդիա, Անգլիա, Դանիա և այլ երկրներ։ Նրանք վերադարձնում էին իրանց եվրոպական ապրանքները երբեմն Ամստերդամի, Շվեդիայի միջով Ռուսաստան, Հաշտարխան և Կասպից ծովը։ Նրանք հարաբերություններ ունեին Մարսելիայի և Վենետիկի հետ, ուր սուրբ Մարկոսի հրապարակը լցված էր հայ վաճառականներով