Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պատրաստ էր այդ շնաբույնի մեջ ապաստան գտնել։ Նա գիտեր, ար Բեկի մարզիկը իրան հետամուտ եղան, գիաեր, որ հիմա որոնում են իրանք,— և ղրանից ավելի հարմար, ավելի անկասկած տեղ գտնել չէր կարող իր գլուխը ազատելու համար։ Պետք էր մի փոքր հանգստանալ, մի փոքր կազդուրել սպառված ուժերը, որ կարող լինի, դեռ արևը չծագած, շարունակել իր փախուստը։

Մի քանի րոպեից հետո տանտիկինը վերադարձավ, բերելով իր հետ մի փալասի կտոր, մի բարձ և մի վերմակ։ Ավելով շնաբույնի անմաքրությունները մի կողմ տանելով, պատրաստեց նա իր հյուրի անկողինը։

— Դուք մի քանի րոպե առաջ գանգատվում էիք ձեր աղքատության վրա,— ասաց նրան երիտասարդը,— ահա ձեզ տալիս եմ բոլորը, ինչ որ ինձ մոտ ունեմ. դրանով դուք կարող եք ուղղել ձեր դրությունը։

— Ձեր արծաթը թող ձեզ մոտ մնա,— պատասխանեց կինը,— մենք սովորություն չունենք աստուծո հյուրերից փող ընդունելու։

— Բայց ես մի շատ թեթև բան կխնդրեի ձեզանից։

— Ինչ որ կամենում եք հրամայեցեք։

— Դուք ձեր հյուրի այստեղ լինելը բոլորովին գաղտնի պիտի պահեք։ Իսկ պատճառները հետո ինքներդ կիմանաք։

— Այդ մասին անհոգ կացեք, պարոն, դուք կարող եք հանգիստ քնել այստեղ։ Ինձ համար միևնույն է, թե դուք ով եք, կամ ինչ հանգամանքներից ստիպված ձեզ թաքցնում եք։ Բավական է, որ ես մի լավություն արած կլինեմ ձեղ։ Ինքս լավ եմ հասկանում, որ պատերազմական ժամանակ է, քի՞չ բաներ կարող են պատահել մարզիկների հետ..

— Շնորհակալ եմ, բարեսիրտ կին,— ասաց երիտասարդը և մտավ շնաբույնի մեջ,— ես հավատացած եմ, որ դուք կկատարեք ձեր խոստմունքը։

Այն մարդը, որ սովորած էր գեղեցիկ սենյակներում, մետաքսից պատրաստած փափուկ անկողինների մեջ պառկել, տարածվցավ կապերտի կտորի վրա, գլուխը դրեց կտավի բարձի վրա, որ լցրած էր խոտով և մի քրքրված վերմակով ծածկվեցավ։ Այդ ողորմելի անկողինը նա ինքն էր պատրաստել իր համար։ Դա մի պատիժ էր, որ աստված ցույց էր տալիս նրան, ասելով․ «Հիմա քո անձի վրա փորձիր, թե ինչ բան է աղքատությունը, քանի հազար ընտանիքներ դու զրկել ես հացից և հագուստից. հիմա տես, թե ինչ տեսակ տեղում են պառկում քո զոհերը...»։