Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դառնությամբ կրկնեց Ահմեդի հետ խոսող մարդը և դիմեց դեպի այն վրանը, ուր նրան իջևան էին տվել։

Ահմեդը սառած կանգնել, երկար նայում էր նրա ետևից։ Երբ նա բոլորովին աչքից հեռացավ, ներքինին գլուխը շարժելով, ասաց իր մտքումը.— քեզ նման հայրը արժան չէ այնպիսի զավակի երեսը տեսնելու...

Այդ մարդը Սյուրիի հայրն էր, Տաթևի մելիք Դավիթ «ուրացողը», որ թուրքի անունով իրան Բաղր էր կոչում։ Մի ժամանակ նա Տաթևի մելիք Գյուլումբարի մոտ գզիրի և լրտեսի պաշտոն էր կատարում և շատ սիրելի էր նրան, վերջը կամենալով իր բարերարի տեղը գրավել, թունավորեց նրան, և իր աղջիկը կաշառք տալով խանին, ոչ միայն կարողացավ ազատվել այդ չարագործության համար պատժվելուց, այլ իր զոհի փոխարեն ժառանգեց Տաթևի մելիքությունը։ Բռնությամբ, դավաճանությամբ և եղեռնագործությամբ հափշտակված իշխանությունը բոլորովին անտանելի դարձավ Տաթևի հայ ժողովրդին, առավել այն պատճառով, որ Դավիթը խանին ավելի հաճոյանալու համար փոխեց իր կրոնը։ Այս պատճառով «ուրացողը» անբավական ժողովրդին իր ճնշման տակ պահելու համար ստիպված էր այնուհետև միշտ նորանոր միջոցներ հնարել խանի սիրտը գրավելու և նրա պաշտպանությունը վայելելու համար, որպեսզի նրա օգնությամբ կարողանա պահպանել իր խախուտ դիրքը։

Միջակ հասակով մարդ էր նա, մի ոտքով կաղ. երեսը կապիկի դեմքի նմանություն ուներ, մազով պատած մինչև աչքերի կոպերը։ Եթե հավատանք ժողովրդական կարծիքին, թե «չոլախ» մարդիկ «յարամազ» (հնարագետ) կլինեն,— պետք է ընդունենք, որ Դավիթը մարմնացած խորամանկության ճիշտ տիպարն էր։ Դա այն տեսակ մարդիկներից էր, որոնց մասին ասում են, թե սատանայից յոթ օր առաջ են ծնվել։

Բայց այդ մարդը, որ ո՛չ տխրել, ո՛չ հուսահատվել և ո՛չ բարկանալ գիտեր, այդ մարդը, որ ո՛չ մի անաջողության, ո՛չ մի դժվարության դեմ իր կյանքում չէր դողացել,— ներքինու խոսքերը լսելուց հետո, մի խեցեղեն ամանի նման, կարծես փշրվեցավ։ Հարազատ աղջիկը զզվում էր տեսնել նրա երեսը։ Դա մի սարսափելի հարվածք էր։ Աշխարհից արհամարհված, հազարավոր թշվառների անեծքով դատապարտված մարդը միշտ ոչինչի տեղ էր դնում իր զոհերի լացը, տանջանքը և արյունը... բայց աղջկա բողոքը ազդեց նրա վրա։ Տատանվելով շարունակում էր նա իր անհաստատ