Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


օսմանցոց լուծը և հարկատու լինելով նրանց։ Իսկ նրանք, որ հավատարիմ մնացին Դավթի գաղափարին, ցրվեցան դեպի զանազան կողմեր, ավելի լավ համարելով չծծել այն հայրենիքի օդը, որ թունավորված էր բռնակալի շնչով...

Տեր Ավետիքը` այդ անպարտելի հերոսը, տեսնելով հայոց անմիաբանությունը, թողեց Հայաստանը և դիմեց Երուսաղեմ: Այնտեղ նա Աբրահամ կաթողիկոսի հաճությամբ ներումն ստացավ պատրիարքից այն բոլոր արյունների համար, որ նա թափել էր։ Կրոնական մոլեռանդությունը վերջապես տիրում է այդ քաջի սրտին, նա սկսում է ապաշխարել[1]...

Դավթի գործակից մյուս քաջերի մասին լռում է պատմությունը. հայտնի չէ նրանք ուր գնացին, ինչ եղան։


ՎԵՐՋ

  1. Ծիծաղելին այն է, որ հայր Չամիչը, որը սիրում է յուր պատմության մեջ շատ հայկական երևույթներ կաթոլիկության ստվերի մեջ ծածկել, այդ — մոլեռանդ մխիթարյանը խիստ ոգևորությամբ խոսելով տեր Ավետիքի վերջին վարմունքի մասին, նրան փոխանակ Երուսաղեմ, Հռոմ է ուղարկում պապից թողություն խնդրելու իր մեղքերի համար: