Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Դավիթ Բեկ» վեպը Րաֆֆին սկսել է տպագրել «Մշակ» թերթում 1880 թ., No 224-ից: Այնուհետև հատված առ հատված վեպը տպագրվել նույն թվականի No No 225, 226, 227, 231, 232, 233-ում: Վեպի հիմնական մասը լույս է տեսել 1981 թ., դարձյալ «Մշակ»-ում, No No 6, 12, 13, 21, 25, 28, 31 և հաջորդ համարներում: Վերջաբանը «Մշակ»-ում չի տպագրվել, այն կցվել է վեպին ավելի ուշ:

Վեպի առաջին, առանձին հրատարակությունը կատարվել է 1882 թ., ըստ բոլոր տվյալների «Մշակ» թերթի նույն շարվածքից: Այդ տպագրության ամբողջ տեքստն ամփոփված է երկու գրքում: Երկրորդ գրքի վերջում «Մի փոփոխություն» վերտառությամբ հայտարարության մեջ Րաֆֆին ասում է, թե 1881 թ. Սյունիք կատարած իր ճանապարհորդությունից հետո անհրաժեշտ է համարել ճշտումներ մտցնել աշխարհագրական անունների մեջ և այդ ճշտումներն են, որ նա առաջարկել է «Մի փոփոխություն» հայտարարության տեքստում: Այդ ճշտումները կատարվել են ներկա` 6-րդ հատորում:

«Դավիթ Բեկ»-ի այս հրատարակության տեքստը համեմատված է «Մշակ»-ի և 1882 թվականի տպագրությունների հետ:

Վեպը, 1882 թվականից հետո, լույս է տեսել 1890 թ. (Թիֆլիսում), 1904 թ. (Վիեննայում), 1930-ական թթ.-ին տպագրվել է Աթենքում և Բոստոնում:

1941 թ. Հայպետհրատը (Երևան) լույս է ընծայել վեպը իր երեք գրքով ու վերջաբանով:

Վեպը ստեղծելու շարժառիթները շատ էին: Հայ ժողովդրի պատմությունը Րաֆֆու հետաքրքրությունների գլխավոր առարկաներից մեկն էր: Այդ պատմության մեջ, մանավանդ 18-րդ դարի շարժումներում, Րաֆֆին որոնում էր նրանց առավել հերոսական էջերը: Հայաստանի անկախության և հայ ժողովրդի ինքուրույն գոյության համար մղվող պայքարը վիպասանի ստեղծագործական ներշնչումների անսպառ աղբյուրն էր: Այդպիսի ներշնչումներ նա ստացել է