Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շուտով գնալու եմ․․․

Կինը չէր սպասում մի այդպիսի պատասխանի։ Նա պատրաստ էր ետ առնել յուր խոսքը, բայց արդեն ուշ էր։ Նա յուր համաձայնությունը հայտնեց, առանց կանխապես իմանալու ամուսնի դիտավորությունը։ Եվ մի մեծ բան կորցնողի նման, գլուխը խոնարհեցրած, արտասվալի աչքերով հածում էր հատակի նախշուն գորգերի վրա, թեև յուր կորցրածը գտնելու հույսից շատ հեռու էր։ Կնոջ այդ մոլորված, շվարված դրությունը սաստիկ ազդեց Մուշեղի վրա, որին առաջին անգամ էր պատահում փորձեի դեռահաս ամուսնի սրտի քաջությունը։ Նա դարձավ դեպի յուր սիրելին, ասելով.

— Սաթենի՛կ, շուտով կոտրվեցար, ես քեզ այդ աստիճան թուլասիրտ չէի համարում։

— Ես թուլասիրտ չեմ, - պատասխանեց նա հեկեկալով։ — Բայց ի՜նչ անեմ․․․ երեք տարին դեռ չէ լրացել, որ մենք ամուլսնացել ենք, և այն օրից, որ ես այս տունն եմ մտել, քեզ մի անգամ հանգիստ չեմ տեսել․․․ Դու միշտ քո նետերով ես սրբել քո ճակատի քրտինքը․․․ Մի՜շտ կռիվ․․․ մի՜շտ արյուն․․․ մի՜շտ կոտորած․․․ Ե՜րբ պետք է վերջ դրվի այդ արյունհեղություններին․

— Երբե՛ք, - պատասխանեց այրը զգալի ձայնով,- քանի մարդկային իրավունքը միայն սրով կչափվի․․․

Կինը ոչինչ չխոսեց։ Նա գլուխը դեռևս խոնարհեցրած ուներ և, կարծես, սարսափում էր նայել ամուսնի զայրացած աչքերի մեջ։

Նա շարունակեց ավելի մեղմ ձայնով․

— Ինչ կանեիր դու, նազելի Սաթենիկ, երբ մի առավոտ քո փափուկ անկողնում, քո խաղաղ քունը կխռովեցներ կատա խուժանի վայրենի աղմուկը, և դու գեղեցիկ աչքերդ բաց կանեիր կտեսնեիր քո անարատ առագաստը շրջապատված գազաններով քո սիրելի Մուշեղին, որի յուրաքանչյուր ժպիտը այնքան քաղցր է քեզ համար, որի յուրաքանչյուր մնչյունը անսահման ուրախություն է պատճառում քեզ,- քո սրտի հատորին կխլեին օրորու և կզարկեին գետնին․․․ Քո փառավոր սենյակը կմերկացնեին յուր զարդերից, և քեզ ոտաբոբիկ ու հերարձակ կվարեին դեպի Պարսկաստան․․․ Այնտե՛ղ, այն ստրուկների և թշվառների աշխարհում ամեն օր վաղ առավոտյան, անգութ վերակացուի երկաթյա մտկը կքշեր քեզ՝ ուրիշ գերիների խումբերի հետ՝ դեպի արևա Սուզայի դաշտերը։ Եվ դու քո քնքուշ մատներով քաղահան կան պարսիկների մեկոնի (աֆիոնի), մշակությունները, որի թու