Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փ Ա Կ Ա Գ Ծ Ի Մ Ե Ջ



I

ԲՆՈՒԹՅՈՒՆ, ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԹԱԳԱՎՈՐ

Երկիրը լեռնային էր։

Լեռնային անընդհատ շղթաները, իրանց բազմաթիվ ճյուղավորությամբ, կտրատել էին անհավասար մակերևույթը, կազմելով մի հսկայական ցանց։ Այդ ցանցի մանր և անձուկ հյուսվածքի մեջ սեղմված էին խորին ձորեր, մթին հովիտներ և նեղ դաշտեր։ Այդ ձորերը, այդ հովիտները, այդ դաշտերը ներկայացնում էին մի-մի գավառ, որ բաժանված էին բնական սահմաններով։

Լեռնային ցանցի հյուսվածքի թվով բազմանում էր և գավառների թիվը։ Որքան շատ մասնատված էր երկրի մակերևույթը, այնքան շատ տրոհվում էին և գավառները։ Այդ պատճառով հայոց աշխարհը այն անզուգական երկրներից մեկն էր, այնքան փոքր տարածության վրա՝ ունեն այնքան բազմաթիվ գավառներ։

Գավառները բոլորովին անջատված էին միմյանցից և համարյա զուրկ էին հաղորդակցությունից։ Լեռը անմատչելի պատնեշ էր դրել նրանց մեջ, իսկ ձորը՝ անանցանելի խրամատ։

Մարդը մեծ դժվարություններ ուներ բնության խստությունների հետ մաքառելու։

Ապառաժների կուրծքի վրայով, ներքևում անդնդային խորություն, որտեղից հազիվ լսելի էր լինում անցնող գետի խուլ դղըրդյունը, - վերևում՝ քարշ ընկած ժայռեր, որ ամեն րոպե Ապառնում էին խորտակվիլ և ամեն ինչ ծածկել իրանց ահարկու փլատակների ներքո,- բնության այդ սոսկողի կատաղության մեջ մա՜րդը, լեռնային

11 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. VII