Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աբեղա էր, որ գրեց Լուսավորչի և հիշյալ վանքի պատմությունը։

Այդ վանքը հեթանոսական դարերում, երբ տակավին կռատուն էր, ուներ 12 մեծ ավաններ։ Լուսավորիչը, կործանելով կռատունը, նրա տեղը վանք հիմնեց և նույն 12 ավանները հատկացրեց վանքին։ Ահա նրանց անունները իրանց երդահամարով և յուրաքանչյուրի ունեցած զինվորական ուժով.

1․ Կուառս, 3012 երդ (ծուխ), 1500 հեծելազոր, 2200 հետևակ։

2. Տում, 900 երդ, հեծելազոր։

3. Խորնի (Մովսես Խորենացու ծննդավայրը), 1906 երդ, 700 հեծելազոր, 1008 հետևակ։

4. Պարեխ, 1680 երդ, 1030 հեծելազոր, 400 հետևակ։

5. Կեղք, 1600 երդ, 800 հեծելազոր, 600 հետևակ։

6. Բազում, 3200 երդ, 1040 հեծելազոր, 840 հետևակ աղեղնավոր, 680 տիգավոր, 280 պարսավոր։

7. Մեղտի, 2080 երդ, 800 հեծելազոր, 1030 հետևակ։ Ափսո՛ս, որ այդ վանքի 12 ավաններից միայն 7-ի անուններն է հիշում Զենոբը, իսկ մնացյալ 5-ից հիշում է միայն Մուշի անունը, այն ևս առանց երդահամարի։ Բայց պատմագրի այն խոսքերը, թե «դրանք մեծամեծ ավաններ են, որպես արձանագրված է Մամիկոնյան իշխանների գրքի մեջ»,- կարծել են տալիս, որ մնացյալ 5 ավանները թե իրանց ընդարձակությամբ և թե բնակիչների թվով, եթե մյուսներից մեծ չլինեին, փոքր ամենևին չէին լինի, մանավանդ, որ նրանց մեջն է Մուշը, որը երբեմն հիշատակվում է որպես Տարոնի բազմամարդ քաղաքներից մեկը: Բայց և այնպես, վերոհիշյալ 7 ավանների երդահամարի թվանշանները ձեռքում ունենալով, դժվար չէ գտնել մյուս հնգի բնակիչների եթե ոչ ճիշտ, գոնե հավանական թիվը։

Յոթն ավանները միասին ունեն 14 378 երդ կամ ծուխ։

Եթե այդ գումարը բաժանենք յուրաքանչյուրի վրա, ամեն մի ավանը կունենա 2054 երդ։

Եթե մնացյալ հինգ ավանների յուրաքանչյուրին ևս 2054 երդ տալու լինենք, նրանք միասին կունենան 10 270 երդ։

Ուրեմն բոլոր 12 ավանները միասին կունենան 24 648 երդ:

Այն ժամանակվա նահապետական դրության մեջ՝ յուրաքանչյուր գերդաստան կամ երդ կարող էր մինչև 20-30 անդամներից բաղկացած լինել, բայց յուրաքանչյուրը միայն 5 հոգուց