Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

համարելով, բոլոր 12 ավանների բնակիչների ընդհանուր թիվը կլինի 123 240 հոգի։

Հետաքրքիր է այդ վանական ավանների զինվորական զորությունը: Հաշիվների նույն եղանակով առաջնորդվելով, գտնենք նրանց ընդհանուր թիվը։

Յոթն ավանները միասին ունեին 13 308 հետևակ և ձիավոր զորք։

Յուրաքանչյուր ավանը կունենա 1901 զինվոր։

Այդ հաշվով մնացյալ 5 ավանները կունենան 9505 զինվոր։ Եվ այդպես, բոլոր 12 ավանների զինվորների ընդհանուր թիվը կլինի 22 813 հոգի։

Մի վանք այդքան ահագին զինվորական ուժ ունենալուց հետո, շատ զարմանալի պետք՜ չէ համարել քուրմերի այն կատաղի ընդդիմադրությունը և նրանց արյունահեղ կռիվները, որ տեղի ունեցան, երբ Լուսավորիչը Տրդատի զոքերով մոտեցավ կործանելու այդ վանքը, երբ տակավին կռատուն էր։

Քրիստոնեական տաճարի փոխվելուց հետո Գլակա վանքը թե յուր կալվածքների ընդարձակությամբ և թե յուր զինվորական ուժով ներկայացնում էր մի զորեղ նախարարություն,-բայց Հոգևոր նախարարություն։

Եվ այդպես, հենց Լուսավորչի և Տրդատի օրերում վանքերն ու եկեղեցիները գրավեցին' հողերի և բնակիչների մի նշանավոր մասը։

Բայց Լուսավորչի եռանդոտ հաջորդները հետամուտ եզան ավելի և ավելի ընդարձակել եկեղեցական կալվածքների քանակությունը այն համեմատական չափով, ինչ չափով որ հետզհետե բազմանում էր վանքերի, եկեղեցիների թիվը:

Լուսավորչի հաջորդների մեջ, վանքերի շինության գործում առաջին տեղն է բռնում Ներսես Մեծը։ նրա հիմնած վանքերի թիվը, ըստ ժամանակակից պատմագրի վկայության, հասնում էր 2040-ի։ Այդ թիվը կարելի է մինչև անգամ չափազանց համարել։ Բայց սույն չափազանցության մեջ ևս բովանդակվում է այն չափազանց ճշմարտությունը, որ նա անհամեմատ շատ վանքեր հիմնեց։

Բազմացնելով վանքերի թիվը, ներսես Մեծը միևնույն ժամանակ բազմացրեց և վանականների թիվը։ Նրա օրերում միայն եպիսկոպոսների թիվը հասնում էր 1020-ի, բացի այլ աստիճանի եկեղեցականներից։

նրա հիմնած վանքերը զանազան նպատակների էին ծառայել