Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրանք այլ և այլ եպիսկոպոսարաններ, կղերանոցներ, եղրայրանոցներ և կուսաստաններ էին, որ սփռված էին հայոց երկրի ամեն կողմերում։ Յուրաքանչյուրի մեջ առանձնացած էր աշխարհից անջատված կրոնավորների մի ստվար բաղմություն և վայելում էր վանքի անսպառ բարիքները։

Բայց մեծ հայրապետի մեծ գործը, որի մեջ փայլում է նա յուր բարձր մարդասիրական հոգվով, որի մեջ երևում է նա իբրև կատարյալ ժողովրդական մարդ և ժողովրդի բարեկամ, -այդ չէր։ Նա կառույց բազմաթիվ բարեգործական հիմնարկություններ, որոնց մեջ խնամք և սնունդ էին գտնում երկրի չքավորները, երկրի տառապյալները։ Ավելորդ չէր լինի դրանց մի քանի տեսակները հիշել։

Աղքատանոցներ, որոնց մեջ կերակրվում էին աղքատները և չքավորները։ Հիվանդանոցներ, որոնց մեջ դարմանում էին հվանդներին։ Ուրկանոցներ, որոնց մեջ խնամք էին տանում ուրուկներին, այսինքն այնպիսի ախտավորների, որոնց երկրի սովորությամբ պիղծ համարելով, արտաքսում էին մարդկային բնակությունից, որ չվարակեին մյուսներին, և այդ թշվառները բնակում էին հեռավոր անապատներում կամ մեծ ճանապարհների վրա։ Անկելանոցներ, որոնց մեջ սնունդ էին գտնում ծեր և աշխատության անկարող մարդիկ։ Որբանոցներ, որոնց մեջ սնուցանում էին որբ և անտերունչ մանուկներին։ Այրենոցներ, որոնց մեջ խնամք էին տանում ծերացած այրի կանանց։ Հյուրանոցներ կամ օտարատունք, որոնց մեջ պատսպարան էին գտնում պանդուխտները, օտարականները և անցորդները։ Պանղոկներ, որոնք շիթված էին ճանապարհների վրա, լեռնային անցքերի մոտ, և առհասարակ այնպիսի տեղերում, ուր բնակություն չկար, որպեսզի ճանապարհորդները կարողանային այդ պանդոկներում օթևան գտնել։

Թե որքա՞ն էր այդ հիմնարկությունների թիվը հայտնի չէ։ Բայց հայտնի է այն, որ դրանք ոչ միայն մի գավառում և մի նահանգում, այլ հայոց երկրի բոլոր կողմերում տարածված էին։

Չկար այդ ժամանակ մի աղքատ, որ փողոցներում մուրացկանությամբ ձանձրացներ հասարակությանը չկային մոլաշրջիկ թափառականներ, որ քաղցածությունից ստիպված ձեռք մխեին դեպի ուրիշի գրպանը։ Ամեն ոք գոհ էր, ամեն ոք սնունդ էր ստանում հասարակաց սեղանից։— «Ներսեսի տարիներում,— ասում է Փավստոս Բյուզանդացին, -Հայոց աշխարհի բոլոր սահմաններում՝