Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամենևին աչքը չդնել ուրիշի ունեցածին, նա թույլ չի տա ագահությամբ հափշտակել յուր նվիրական վայրերը։ Եվ բանսարկուն, որ անպատկառ սպառնալիքներ է կարդում, երբեք չի հասնի յուր չար նպատակներին, այլ յուր գործած անթիվ մեղքերը կխափանեն նրա անիրավ դիտավորությունները․․․»։

Ներքինապետը լռեց։

Սեղանին ներկա էր Շավասպ Արծրունին։ Ներքինապետի լրբությունը, որով վիրավորեց մեծ քահանայապետիէն, սաստիկ զայրացրեց երիտասարդ իշխանին։ Բայց նա զսպեց յուր բարկությունը։

Ճաշից հետո, երբ ներքինապետը նստեց յուր կառքը, կամենում էր գնալ, իշխանը տարավ նրան ճանապարհ դնելու։ Նրանք ցած իջան Աշտիշատի վանքի բարձրությունից, մտան Եփրատի անտառախիտ ձորը։ Այդ միջոցին իշխանը հրապուրեց նրան, ասելով, թե այդ անտառում գեղեցիկ սպիտակ արջեր է տեսել։ Ներքինապետը դուրս եկավ կառքից, ձի նստեց, որ գնան որսալու։ Երբ փոքր-ինչ հեռացան և մտան անտառի խորքերը, իշխանը ետևից նետով զարկեց ամբարտավանին և դիակը ծածկեց թուփերի մեջ․․․

Շավասպ Արծրունին ուներ և այլ պատճառներ ներքինապետին սպանելու։

Մինչդեռ Լուսավորչի տոհմը լարված մաքառման մեջ էր մարմնավոր իշխանության հետ, Հայաստանում աճում և հետզհետե ուժ էին ստանում մյուս եկեղեցական տարերքը։ Նրանց զորանալուն նպաստում էր ինքը մարմնավոր իշխանությունը, որպեսզի թուլացնե պարթևների ազդեցությունը։

Որքան Լուսավորչի տոհմը սիրելի էր ժողովրդին, նույնքան նա անտանելի էր դարձել թագավորներին։ Գուցե այդ ծանրությունը այնքան զգալի չէր լինի, եթե հայրապետական տունը գտնվեր Արարատից դուրս՝ մի այլ գավառում։ Արշակունի թագավորները, որոնք, բացի թագաժառանգից, իրանց տոհմից մի այլ թագավորազնի չէին ներում Արարատում բնակություն ունենալ,— հանկարծ իրանց արքունիքի մոտ գտնում էին մի այլ տուն, մի սրբազան վեհարան, որ ոչ միայն համափառ և համապատիվ էր արքայական պալատին, այլ նրանից ավելի բարձր հարգանք էր վայելում։ Թագավորից նեղվածները այնտեղ պաշտպանություն և ապաստան էին գտնում։ Եվ այդպիսով, այդ վեհարանը ներկայացնում էր