Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հակառակ, միշտ ներկայացնում էին մի մեծ, ընդդիմադիր զորություն։

Շողոքորթները տարան հաղթությունը։

Ներսես Մեծի ցավալի վախճանից հետո Լուսավորչի հայրապետական աթոռը գրավեցին Հուսիկը, Զավենը, Շահակը և Ասպուրակեսը։ Այդ չորսն էլ, որ մինը մյուսից հետո կաթողիկոսներ դարձան, Աբլիանոսի որդիներից էին և քրմական ծագումից։

Այդ կաթողիկոսները մարմնավոր իշխանության բարձր ներկայացուցիչներին նմանվելու մեջ այնքան հեռու գնացին, որ հոգևոր կաթողիկոսությունը դարձրին մի տեսակ նախարարություն և նախարարների նման էին ապրում։ Շրջում էին ոսկեսանձ, ոսկեսարաս նժույգներով, որ հոգևորականներին վայել չէր նստեր (Հոգևորականները սովորաբար ջորիներ էին նստում, կաթողիկոսը սպիտակ գույնով, իսկ նրանից ստոր աստիճան ունեցողները՝ հասարակ գույներով)։ Հագնում էին սամուրենի, կընդմենի, որ հոգևորականներին արգելված էր կրել։ Հագնում էին գույնզգույն նարոտներով, ժապավեններով և ոսկեհուռ ծոպերով զարդարտձ հագուստներ։ Եվ իրանց պճնասիրությունը այն աստիճան ծայրահեղության հասցրին, որ իրանց անզուսպ հաճույքներին բավականություն տալու համար սկսեցին մինչև անգամ զինվորական զգեստներ հագնել։ Զավենը առաջին օրինակը տվեց զինվորական զգեստներ հագնելու, և նրան հետևեցին նրա հաջորդները։

Լուսավորչի տան անկումից հետո, մինդեռ բարձր հոգևոր իշխանությունը այս տեսակ անկարգության մեջ էր, Հայաստանում լուռ ու մունջ աճում և հետզհետե զորանում էր օտարազգի կրոնավորների տարրը — հունականը ե ասորականը։

Թեև քրիստոնեության մուտքի սկզբում, բնիկներից պատրաստի անձինք չլինելու պատճառով, նրանց հանձնվեցան մինչև անգամ վիճակային եպիսկոպոսություններ,— բայց որովհետև վիճակային եպիսկոպոսությունը հայոց հոգևոր կառավարության մեջ ներկայացնում էր մի տեսակ ինքնուրույն և ինքնակա իշխանություն, որ, բացի հայնմանե, որ կենտրոնացած էր յուր մեջ, ա պահպանվում էր միևնույն տոհմի մեջ իբրև ժառանգություն, — ա պատճառով, այդ պաշտոնը առնվեցավ օտարներից և հետզհեա գրավեցին բնիկները - ազգով հայ եկեղեցականները։

Օտարազգի կրոնավորների ձեռքում մնացին վանքերը, վանքում կան միաբանություննե րր և անապատները։

Թե յուրաքանչյուր վանքում որքա՞ն էր դրանց թիվը բավական է