Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և ընկողմանեցավ նրա վրա։ Հոգնած էր նա, աշխատում էր փոքր-ինչ հանգստանալ։ Քարանձավի խոնավ օգը խնղգելու չափ ծանր էր։ իգացվում էր խիստ սուր բորբոսային հոտ։ Երկար նա տանջվում էր, մի կողքից դեպի մյուսը շուռ գալով։ Ցամաք մամուռը խշրտում էր նրա ծանրության ներքո։ Գլխի տակին, բարձի փոխարեն, գրած էր մի խուրձ ծովային խոտ։

Վերջապես ներս մտավ Ռոստոմը, ձեռքում բռնած ունելով մի վառած ջահ եղևինի երկար տաշեղներից։ Այդ տաշեղները մոմերի նման ամրացրեց անձավի ճեղքերից մեկի մեջ, որպես քարշ ընկած ճրագ, և ինքը զգուշությամp հեռացավ։ Խիժալի եղևինը խնկահոտ լուսավորությամբ լցրեց ամբողջ քարանձավը։

Լույսի ներկայությունը դուրս կոչեց քարանձավի խորքից երկու այլ արարածներ, որոնք, երկու փշապատ գնդակների նման գլորվելով, մոտեցան մահճակալին։ Փշերի միջից երկարացան երկու սուր գլուխներ և փոքրիկ մոխրագույն աչիկներով սկսեցին նայել դեպի վեր։ Նա ձեռքը ցած տարավ։ Նրանք սկսեցին իրանց բարակ լեզուներով լիզել նրա մատները, կարծես համբույրներ էին մատուցանում այն աջին, որ ամենայն խնամքով սնուցանում էր նրանց։ Դրանք երկու ընտանիացրած ոզնիկներ էին, որոնք, մի զույգ արթուն պահապանների նման, հսկում էին քարանձավին, ոչնչացնելով օձերին և այլ թունավոր միջատներին։ Խլուրդներն անգամ նրանց երկյուղից համարձակություն չունեին անձավի մեջ մուտք գործելու։ Պատսպարված իրանց փշալից և վահանափակ մորթի մեջ, բոլորի հետ պատերազմում էին։ Բավական էր, որ նրանցից մեկը նկատեր օձին, իսկույն կբռներ պոչից և, գլուխը ներս քաշելով յուր փշալից պատյանի մեջ, գունդ կձևանար։ Օձը, ծուղակի մեջ բռնված թռչունի նման, կսկսեր յուր մարմնով և գլխով այնքան զարկվիլ նրա փուշերին, մինչև հոգին կտար։ Զվարճալի էին այդ կռիվները և, միևնույն ժամանակ, քստմնելի։

Դարձյալ ներս մտավ Ռոստոմը և մի սայլակի մեջ, որ հյուսած էր բույսերից և բոլորակի մատուցարանի ձև ունեք, բերեց ընթրիքը» դրեց սեղանի վրա։ Նա դարձավ դեպի երիտասարդը, հարցնելով․

— Ինչպե՞ս է Տիրեն, երեկ իրան լավ չէր զգում։

— Բոլորովին առողջ է, տեր իմ, - պատասխանեց սարկավագը,- ամբողջ օրը բանում էր։

— Այդ դեռ չի նշանակում, որ առողջ է։ Նա հիվանդ ժամանակ