Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նա արդեն մտել է մեր տունը,— պատասխանեց ծերունին։— Այդ ո՞վքեր էին, որ եկան և մեր տիկնոջը տարան։ —

«Ուրացողները»։ — «Ուրացողները» հենց մեր տան և մեր աշխարհի մարդիկն են, մեզանից են, որ առաջնորդում են մեր թշնամուն։

- Ով որ «ուրացող» է, մեզանից չէ, թեկուզ մեր եղբայրը և մեր հայրը լինի։ Մենք նրանց կկոտորենք։

- Կկոտորե՜նք,- կրկնեցին մյուսները։

- Այդ կտեսնե՜նք․․․- ասաց ծերունին։- Բայց այժմ մեր տիկնոջ մասին մտածելու է․․․ Քանի որ Ռշտունյաց տիկինը թշնամու ձեռքումն է, Ռշտունիքը կմնա անպատվության մեջ։

- Եվ սուգի մեջ,- ավելացրին մյուսները։- Քայց մեր նահապետը գնացել է, յուր հետ տարել է մեր քաջերից շատերին, աստված կօգնե նրան, և որտեղ որ գտնելու լինի տիկնոջը, կազատե, և կվերադարձնե մեզ։ Այն ժամանակ մեծ կլինի մեր ուրախությունը։

Խոսակցությունը Ռշտունյաց տիկնոջ, համազասպուհիի մասին էր, որը, Աղթամարար ամրոցի պաշարման միջոցին, անհետացավ իշխանական ընտանիքի միջից։ Նրա ամուսինը, Գարեգին նահապետը, գնացել էր որոնելու կնոջը, յուր հետ տանելով յուր զորքերի մի մասը։

Խոսակցությունը ընդհատվեցավ, երբ հեռվից լսելի եղավ մի ձայն, որ ավելի նման էր վագրի մռնչալու ձայնին։ Նա կրկնվեցավ մի քանի անգամ։ Ամենքը առեցին իրանց զենքերը, ոտքի ելան, և լարված ուշադրությամբ նայում էին իրանց շուրջը։

- Մարդիկ են մոտենում,- ասաց մեկը։

- Մեր գիշերապահների ձայնն է, - ասաց մյուսը։

Քանակի մեջ տիրեց մի թեթև իրարանցում։ Շներն անգամ սկսեցին զայրացած կերպով ոռնալ։

Կես ժամ չանցած մի խումբ գիշերապահներ մոտեցան առաջիններին։ Նրանք բերում էին մեկին, որի թևքերը կապած էին քամակին, իսկ վզին դրել էին մի երկայն պարան, որից քարշ էին տալիս։ Երեսի վրա երևում էին կապուտակներ, որ առաջ էին եկել բռունցքների հարվածներից։

- Լրտե՜ս է,- գոչեցին բերողները։ - Պետք է այրել այդ խարույկի մեջ,- ձայն տվեցին առաջինները։ Դատապարտյալը լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Նա մի առանձին