Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վազում էր, և յուր թախծալի շշնջյունով կարծես ասում էր ափերին, «Մնաք բարյա՜վ, մենք այլևս չենք տեսնվի..․։

Մի այդպիսի մնաք֊բարյավ ասելու համար եկել էր և օրիորդը։ Զինված էր նա։ Հոր անդրանիկը լինելով, նա փոխարինում էր և՝ տղայի, և՛ աղջկա։ Այդ պատճառով ծնողքը տվեցին նրան այրական կրթություն, թեև Ռշտունյաց օրիորդները իրանց քաջությամբ ետ չեն մնում տղամարդերից։ Գլխին դրած ուներ ոսկենկար սաղավարտ, մեջքը սեղմել էր պողովատյա զրահի մեջ, աջ ձեռքում կրում էր մի թեթև նիզակ։ Այդ զինավառության մեջ նմանում էր նա Աթենաս-Պալլասին, որ կարծես եկել էր այցելություն գործելու քարացյալ Նիոբեի արտասուքներից գոյացած աղբյուրին։

Աղբյուրից փոքր-ինչ հեռու, ծառերի մթին թավուտների միջից, հազիվ նշմարվում էին մի խումբ ձիաներ, որոնց սանձարձակ թողել էին արածելու։ Նրանց մոտ երևում էին և մարդիկ, որոնք պառկած էին խոտերի վրա։ Դրանք օրիորդի հետ եկած մարդիկն էին։

Որպես մի մարմնացած անհամբերություն, սրտի խորին բաբախմունքով, դեռ կանգնած էր օրիորդը աղբյուրի մոտ և նայում էր։ Նա մեծ կարոտով անդադար նայում էր դեպի այն կողմը, որտեղից պետք է հայտնվեր Սամվելը։ Նրան հայտնի էր հայրենի երկրի հուզված դրությունը։ Նա դիտեր, որ իրանց լեռնեցի յուրաքանչյուր քարի, յուրաքանչյուր ծառի ետևում մի-մի մարդ էր թաքնված։ Նրան ծանոթ էր և Աամվելի անձնավստահությունը։ Ինչեր չէին կարող պատահել․․․ Ի՜նչ փորձանքների չէր կարող հանդիպել նա... Եվ այդ բոլորը ո՞ւմ համար։— Յուր համար... Վերջին միտքը, որքան ուրախացնում էր նրան, որքան լցնում էր նրա սիրտը մի անսահման երանությամբ, — նույնքան և սարսափեցնում էր նրան, երբ մտածում էր, որ նա կարող էր յուր սիրո զոհը դառնալ...

Հեռվից երևացին երկու ձիավորներ։ Երրորդը, իբրև փայակ, վազում էր նրանց առջևից ոտով։ Օրիորդի դեմքը սկսեց փայլել։ Մինչև նրանք կմոտենային, մինչև կստուգեր թե ովքեր են, այդ մի քանի րոպեն հա վիտեն ական ության շափ երկար թվեցավ նրան։

Նրանք փութացրին ձիաների ընթացքը։ Այդ միջոցին օրիորդի մարզիկը, որ հանգստանում էին ծառերի ներքո, իսկույն ոտքի ելան և, լարելով իրանց աղեղները, նետերի ծայրը դարձրին դեպի եկվորները։

Մեկը ձայն արձակեց, այն հարցական եղանակով, որ 262