Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երկիրը, ես անցա կրակի և մոխիրներ միջով։ Ես տեսա քո քաջ նախահար պատկառելի ամրոցների ավերակները։ Ամոթը և նախատինքը պատում է ինձ, երբ մտածում եմ, որ այդ բոլորը կատարվել է իմ հոր ձեռքով... Այն մարդու ձեռքով, որի հարսը պետք է լինես դու...

— Ինչո՞ւ համար է այդ բոլորը, Սամվել,— ընդմիջեց օրիորդը։— Դու, կարծես, որպես մի հանցավոր, եկել ես քեզ արդարացնելու իմ առջև։ Այն օրը ինձ համար մահ կլիներ, եթե ես ամենափոքր կասկած ունենայի քո մասին։

— Իսկ իմ կողմից հանցանքը այն կլիներ, եթե ես աշխատեի արդարանալ քո առջև։ Ես դիտեմ, թե որքան բարի ես դու, Աշխենդ ես գիտեմ, թե որքան բարձր ես դու հասարակ մահկանացուներից։ Ինձ հայտնի է, որ քո անսահման սիրո մեջ՝ ամեն հանցանք իմ կողմից ինքնըստինքյան կոչնչանա որպես մի դյուրավառ նյութ՝ կրակի սպառող բորբոքման մեջ։ Բայց խիղճս հանգիստ չէ, Աշխեն։ Ես- կանխապես գիտեի գալուց վտանգը։ Ես տեսնում էի, թե որպիսի չարագուշակ թուխպ պտտվում էր քո հայրենի երկրի վրա։ Ես- շտապեցի զգուշացնել թե քեզ և թե քո հորը։ Բայց վտանգը ավելի շուտ հասավ ձեզ, քան թե իմ նամակը...

— Գուցե այդպես էր աստուծօ տնօրինությունը,— պատասխանեց օրիորդը հանդարտ կերպով։— Թողնենք այդ, Սամվել։ Դու ինձ այն ասա, թե ինչո՜ւ համար եկար և այժմ ո՜ւր ես գնում։ Հարցը շատ ուղիղ դրվեցավ։ Սամվելը մնաց շվարյալդրության մեջ։ Չգիտեր՝ ինչ պատասխանել։ Րոպեական շփոթությունից հետո, կրկնեց նա,

— Ինչո՜ւ համար եկա... և այժմ ո՜ւր եմ գնում։ Դա չափազանց տխուր հարց է, սիրելի Աշխեն, ես դժվարանում եմ պատաս¬ խանել։ Քո առջև դեռ պետք է բաց անել վարագույրը այն սոսկալիգործողությունների, որ կատարվում են և պիտի շարունակվեին կա¬ տարվել մեր հայրենյաց ավերակների վրա։ Այնուհետև դու ինքդ կհասկանաս, թե ինչո՝ւ համար եկա կամ ո՜ւր եմ գնում։ Փակված լինելով հայրենական լեռների խլության մեջ, Աշխենը շատ փոքր տեղեկություններ ուներ դրսի աշխարհից։ Նրան թեև հասել էին բոթաբեր ձայներ, բայց այդ ձայները դեռևս այն աստիճան անորոշ և մութն էին նրա համար, որ տակավին մի պարզ հասկացողություն չէր կարողացել կազմել, թե ինչ են կամենում անել չար մարդիկ, որ մրրկածուփ խռովության մեջ էին դրել երկիրը։ Սամվելն սկսեք մի ըսա մինջև պատմել թե կատարված և թե