Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըղձերը, իմ ամենաջերմ փափագները թափում եմ քո առջև, սիրելի Աշխեն, դու ցույց տո՛ւր ինձ ճանապարհը, թե դեպի ո՜րը գնամ։

— Դեպի հայրենիքի փրկության գործը, — պատասխանեց օրիորդը ոգևորված ձայնով։ — Դու ինձ արժան չես լինի, Սամվել, եթե քո արյունը չխառնես այն անբավ արյան հեղեղների հետ, որ պիտի թափվին մեր աշխարհի ազատության համար։ Եվ ոչ ես արժան կլինեմ քեզ, եթե նույնը չանեմ***

— Դո՜ւ,— բացականչեց Սամվելը, և նրա տխուր դեմքը փայլեց անսպառ ուրախությամբ։— Թույլ տո՛ւր գրկել իմ հրեշտակին, վրեժխնդրության և արդար բարկության հրեշտակին...

Նրանք գրկվեցան։

— Աշխարհի բոլոր երանությունները չէին կարող այնպես մխիթարել ինձ, որպես այդ խոսքը, որ թռավ քո շրթունքներից, սիրելի Աշխեն։— Այդ խոսքը լցնում է իմ սիրտը մի սրբազան հպարտությամբ, որ ես վայելում եմ հայոց քաջազնուհիներից ամենաընտրյալի սերը։

— Կգնամ, Սամվել, անպատճառ կգնամ, — կրկնեց օրիորդը ավելի ջերմ կերպով։ —Եմ մայրը կորավ, հայրս գնաց որոնելու մորս։ Չգիտեմ, կվերադառնա, թե ոչ։ Մեր լեռնականները սաստիկ հուզման մեջ են, ես հազիվ կարողանում եմ զսպել նրանց կատաղությունը։ Նրանք սիրում էին իմ մորը։ Մի մասը կթողնեմ մեր երկրի պահպանության համար, իսկ մի մասը ինձ հետ առնելով, կգնամ և իմ խումբով կմիանամ այն բանակի հետ, որ պիտի գումարվի Փառանձեմ տիկնոջ շուրջը։ Թող հայոց Տիկինը մի օրիորդ զորապետ ևս ունենա յուր քաջերի թփում։— Այդ նրան կուրախացնե․․․ Սամվելը այժմ սկսեց ավելի լուրջ կերպով յուր համակրությունը հայտնել օրիորդի դիտավորության ոչ միայն վերին աստիճանի հերոսական բնավորություն ունենալու մասին,— այլ բացատրեց նրա ձեռնարկության և՛ անհրաժեշտությունը, ասելով․

— Եթե դու այդ մտքին չգայիր, ես ինքս պետք է խնդրեի քեզնից այդպես անել, սիրելի Աշխեն։ Թե' իմ հայրը և թե Մերուժան Արծրունին պարսից Շապուհ թագավորից հատկապես հրահանգներ են ստացել նախարարների կանանց և զավակների մասին, որ ամեն տեղ ձեր բակալեն նրանց և պահեն առանձին բերդերում, մինչև նրանց ամուսինները անձնատուր կլինեին։ Եվրոմորը այդ նպատակով են տարել։ Դու մի բախտով ազատվեցար, սիրելի Աշխեն։ Եթե դու հորդ, հետ որսի գնացած չլինեիր, եթե գա