Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն գիշերը, երբ նրանք պաշարեցին ձեր ամրոցը, այնտեղ գտնվեիր, ես անպատճառ քեզ կորցնելու դժբախտությունը կունենայի, որովհետև քեզ ևս կտանեին, Հայոց նախարարներին հայտնի է հիշյալ հրահանգը, այդ պատճառով շատերն իրանց ընտանիքների հետ շտապում են ապաստան դտնել գլխավոր բանակում, հայոց տիկնոջ մոտ։

Վերջին խոսքերը, երևի, վիրավորեցին օրիորդի անձնասիրությունը, և նա բավական աղդու ձայնով պատասխանեց։

— Ես չեմ դնում հայոց տիկնոջ բանակը ապաստանի կամ փախուստի տեղ որոնելու, Սամվել։ Ես դնում եմ Ռշտունյաց փոքրիկ ուժերը խառնելու հայոց ընդհանուր զինվորության հետ։ Եթե հարկավոր լիներ թաքչիլ և իմ անձը միայն պահպանել, դրա համար մեր լեռներում շատ ամուր տեղեր կան։ Թե ի՛նչ հրահանգներ են ստացել Շապուհից քո հայրը կամ Մերուժան Արծրունին, այդ ես չդիտեմ, ես այժմ միայն լսում եմ քեզանից։ Բայց այնքանը հաստատ դիտեմ, որ եթե նրանք ցամաքի կողմով մոտենային մեր ամրոցներին, ոչ միայն տիրել չէին կարող, այլ թե իրանք և թե իրանց բերած պարսիկ զորքերը կանհետանային մեր լեռների մեջ։ Այդպես էլ եղավ, բայց ոչ բոլորովին...

Օրիորդը ավելի մանրամասն տեղեկություններ տվեց թշնամու արշավանքի մասին, քան թե գիտեր Սամվելը։ Ասաց, իրավ, հարձակման գիշերը թե ինքը և թե յուր հայրը, որսորդության առիթով, բացակա էին ամրոցից, և այդ նպաստեց նրանց թշնամու ձեռքը չընկնել։ Ամրոցում մնացել էր միայն մայրը փոքրաթիվ բերդապահների հետ։ Թշնամին յուր արշավանքը կատարել էր երկու կողմից և այդ նպատակով յուր զորքերը երկու մասն էր բաժանել։

Մի մասը եկել էր ցամաքի ճանապարհով, իսկ մյուս մասը ծովային ճանապարհով։ Վերջինները պաշարել էին կղզին և, զորեղ ընդդիմադրություն չգտնելով, կաիողացել էին տիրել ամրոցին։ Իսկ ցամաքի ճանապարհով եկածների մեծ մասը ջարդվել էին լեռնային կիրճերի և փապարների մեջ: Նրանցից խիստ սակավներին հաջողվել էր փախչել դեպի Վան։

Սամվելն այժմ միայն հասկացավ այն պատերազմական տխուր երևույթների պատճառները, որ ճանապարհին ամեն քայլում հանդիպում էին նրան, և այնպես սաստիկ կերպով գրավում էին նրա ուշադրությունը։ Նա գրկեց օրիորդին և խիստ զգացված ձայնով բացականչեց.

— Հավատում եմ ձեր ահռելի լեռներին, հավատում եմ ձեր 267