Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մթին անտառներին, հավատում եմ և ձեր լեռնականների քաջությանը, սիրելի Աշխեն, որովհետև իմ անձի վրա փորձեցի նրանց զորությունը...

— Ի՞նչպես,— հարցրեց օրիորդը, աղատվելով նրա գրկից։

— Ես ոտք դրի ձեր հողի վրա 300 հոգով, իսկ այժմ իմ մարզիկներից մնացել են 43 հոգի միայն։

Օրիորդը գունաթափվեցավ։

— Միթե կարելի՞ է այդպես անզգույշ լինել, Սամվել,— ասաց նա շփոթված ձայնով։— Ինչո՞ւ նախապես իմացում լսվեցիր ինձ քո գալու մասին։ Ինչո՞ւ կորցրիր դու քո մարզիկը։

— Ես մի քանի րոպե առաջ ասացի, որ նամակ էի գրել, բայց նամակը քեզ չէր հասել։ Այդ թո դնենք,— խոսքը փոխեց նա,— մնացած քառասունևերեք հոգին դարձյալ շատ բավական են ինձ համար․ գնալու այնտեղ, ուր ես ցանկանում եմ․․․

Վերջին խոսքերը այնպիսի մի հանգով արտասանեց նա, որ. օրիորդը ստիպված եղավ հարցնել.

— Ո՞ւր պիտի գնաս։

— Հորս մոտ...

— Դու տակավին նրան հա՞յրս ես համարում, Սամվել, — գոչեց օրիորդը, և զայրացած կերպով երեսը շուռ տվեց։

— Այո՛, Աշխեն։ Ես տակավին սիրում եմ նրան։ Ես պետք է տեսնվեմ նրա հետ, անպատճառ պետք է տեսնվեմ։ Ես դեռևս հույս ունեմ, որ իմ լացով և արտասուքով կարող կլինեմ դարձնել նրան յուր չար ճանապարհից։ Իսկ եթե չի հաջողվի ինձ, այն ժամանակ․․․

— Այն ժամանակ ի՞նչ կանես։

— Այդ մի՛ հարցրու, սիրելի Աշխեն, աղաչում եմ քեզ, մի հարցրու։

Օրիորդը մնաց մտատանջության մեջ։ Այսպիսի պատասխան նա չէր սպասում, և ոչ կարող էր երևակայել, թե կա աշխարհում մի բան, որ Սամվելը գիտե և նրանից թաքցնում է։ Նա Սամվելի սիրտը յուր սիրտն էր համարում և նրա միտքը յուր միտքն էր համարում։ Ուրեմն ի՞նչն էր ստիպում նրան ծածկամիտ լինել, և ո՞ւմ մոտ, —յուր մոտ։

— Ես չեմ հարցնի, Սամվել, թե դու ի՞նչ պիտի անես,- Ասաց նա վշտացած ձայնով,— բայց կասեմ, որ մռայլ մտքեր են թաքնված քո խոսքերի մեջ․․․