Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Հայոց սպարապետությունը։

— Մայրդ գիտե՞, որ դու գնալու ես հորդ մոտ։ -Ինչպես չգիտե։ Նա ինքը կարդադրեց իմ ճանապարհի բոլոր պատրաստությունները, և այնքան շքեղ, այնքան փառավոր հանդերձանքով, որ արքայավայել պետք էր համ արել։ Նա ինքը կազմ ակեպեց իմ ստվար ասպախումբը, իմ համհարզների բազմությունը, որոնք կարան ձեր անտառների մեջ։ Եվ ես շատ ուրախ» եմ, որ ազատվեցա նրանցից։ Նրանք ինձ համար մի անտանելի ծանրություն էին։ Պետք է շնորհակալ լինել ձեր լեռնականներից, որ իմ բեռը թեթևացրին...

Արևը արդեն լցրել էր փոքրիկ ձորակը յուր ջերմ ճառագայթներով, օրից բավական անցել էր։ Նրանք տակավին խոսում էին։ Օրիորդի դերը որոշված էր։ Բայց Սամվելինը դեռ մնում էր տարակուսական։ Աշխենը ոչինչ երկբայություն չուներ նրա անկեղ¬ ծության մասին, դիտեր, թե որքան ազնիվ և հավատարիմ էր նոր Բայց վախենում էր նրա կյանքի մասին, այն կյանքի, որի հետ՛ կապված էր և յուր կյանքը։ Սամվելի ձեռնարկությունը նրան չափազանց վտանգավոր էր թվում, թեև, մյուս կողմից, նրա խելքի և քաջության վրա մեծ վստահություն ուներ։ Նա չկասեցրեց սիր- ված երիտասարդին յուր նպատակներից, միայն հարցրեց.

— Դու ե՞րբ կվերադառնաս։

Այդ չեմ կարող ասել, սիրելի Աշխեն, որովհետև չգիտեմ, թե ե՞րբ կամ որտե՞ղ կգտնեմ հորս։ Բայց հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ։

— Մենք որտե՞ղ կհանդիպենք միմյանց։

— Այստեղ։ Ես կրկին կգամ քեզ մոտ, և միասին կգնանք հայոց տիկնոջ բանակը։

— Ինձ շատ ցանկալի կլիներ սպասել քեզ, Սամվել, եթե քո վերադարձը որոշված լիներ։ Հայց այս հենց այս շաբաթ պետք է պատրաստվեմ ճանապարհ ընկնելու դեպի բանակը։ Այնտեղ կտեսնվենք, եթե աստված տնօրինել է կրկին տեսնվի միմյանց հետ..․ Վերջին խոսքերը արտասանելու միջոցին նրա ձայնը դողաց։

Սամվելը զգացվեցավ և նրա ձեռքը առեց յուր ափերի մեջ։

— Վճռվա՜ծ է, — ասաց նա ներքին վրդովմունքով։ — Մենք կտեսնվենք հայոց տիկնոջ բանակում։ Այն ժամանակ, ես հույս ունեմ, սիրելի Աշխեն, երբ առաջին անգամ կհանդիպենք միմյանց, դու կհամբուրես իմ ճակատը և կասես, «Դու արժանի՜ ես 270