Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինձ», և այդ կլինի իմ ամենամեծ վարձատրությունը այն վտանգավոր ձեռնարկության համար, ուր հայրենյաց նախանձախընգրությունր մղում է ինձ... Մեր պայմաններր վերջացած են, Ես այլևս չեմ ուշացնի քեզ, գիտեմ, որ քո լեռնցիները անհամբեր սպասելիս կլինեն քեզ։ Գրկիր ինձ, սիրելի Աշխեն, և տուր քո համբույրր և քո օրհնությունը։ Աստված կլսե անմեղ շրթունքների ձայնը։ Ես գնում եմ թշնամու բանակը։ Իմ ճանապարհը և կորստյան, և փառքի ճանապարհ է։ Քո համբույրը կոգևորե և թև կտա ինձ, իսկ քո օրհնությունը կփարատե ամեն արհավիրք։ Գրկի՛ր ինձ, սիրելի Աշխեն.․․

Նրանք գրկվեցան։ Երկար լուռ արտասուքը հեղեղի նման հոսում էր նրանց աչքերից, բայց անզոր էր շիջուցանելու այրվող սրտերի կրակը։ Երկար լուռ հեկեկանքը ալեկոծում էր նրանց, և «Արտասուքի աղբյուրը» յուր տխուր հառաչանքներով ձայնակից էր լինում նրանց դառն Հառաչանքներին...


Դ

ՀԱՄԱԶԱՍՊՈՒՀԻ

«Իսկ Վահանայ էր քոյրաթիւ ի Մամիկոնեան տոհմէն, քույր Վարդանայ, Համազասպուհի, և էր նա կին Գարեգինի տեառնն Ռշաունեաց գարեգին... Իսկ անօրէնն Վահան և Մերումանն հրաման տային բերդակալին (միջնաբերդին Վանայ) զի նեղեսցէ զկինն, եթե ոչ առնոյբ յանձն զօրէնս Մազդեզանցն... Իբրև ոչ առնոյր յանձն Համազասպուհի պահել զօրէնս Մազդեզանցըն, հանէին ի բարձր աշտարակն... մերկացուցին զնա իբրև ի մօրէ, և արկեալ կապ զոտիցն, գլխիվայր կախեցին զնա զբարձուէն կուսէ. և այնպէս մեռա։ Ի կախաղանին»։

{{Աջաթև|Փաւստոս:

Լուսինը շտապով սահում էր դեպի Սիփանի բարձր գագաթները, որ ընկղմված էին խորին, թախծալի Մթության մեջ։ Հայտնի չէ, թե ինչո՞ւ նա այնպես դԺգոհությամբ թողնում էր այն գեղեցիկ վայրերը, ուր ամեն գիշեր նկարում էր այնքան սքանչելի պատկեր- 271