Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և իրանց մտքում երանություն էին տալիս այն բախտավորներին, որոնք փղերի ոտքի կոխան էին ղառնում և գոնե միանգամից ազատվում էին Շապուհի վայրագությունից։ Շատերր կանգնել չէին կարողանում, ուշաթափ էին լինում և ցած էին ընկնում: Բայց ներքինիները կրկին բարձրացնում էին նրանց։ Շատերը, խելագարի նման, փետտում էին իրանց մազերը, ծվատում էին իրանց աչքերն ու երեսը, կոծում էին իրանց կուրծքը և լալագին ձայնով աղաղակներ էին բարձրաընում: Բայց ներքինիների մտրակը շառաչում էր նրանց մերկ մարմնի վրա, թողնելով յուր տեր ղում մի երկար արյունագույն գիծ։ Նրանք լռում էին...

Դա՛ մի դա՜ռն նախատինք էր, դա՛ մի ծա՜նր անարգանք էր, որով Շապուհը կամեցել էր պատժել հայոց ազնվականներին, նրանց կանանցը մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև։

Զինվորները խուռն բազմությամբ հավաքվում էին հանդիսատես լինելու։

Հայտնվեցավ մովպետան-մովպետը, շրջապատված յուր ճերմակազգեստ մոգերով։ Տիրեց ընդհանուր լռություն։ Անցավ նա հրապարակի վրա, ձեռքը բարձրացրեց և, դառնալով դեպի կանանց շարքերը, խոսեց.

— Ձեր ամուսինների համառությունը ձեզ այդ նախատական վիճակի մեջ դրեց։ Դուք քավում եք նրանց մեղքերը։ Մե՛ծ է արյաց արքայից արքան, և անբա՛վ է նրա գթությունը։ Նա ձեզ ներումն կշնորհե, և դուք վերստին կվայելեք ձեր նախկին փառքն ու պատիվը, եթե կատարեք նրա բարձր հրամանը։ Որպես արեգակը սփռում է յուր կենսատու լույսն ու ջերմությունը համորեն աշխարհում, այնպես և ամբողջ աշխարհը պետք է գոհության ծունր խոնարհեցնե նրա առջև։ Նա է լուսո և կյանքի աղբյուրը. նրանից է բխում ամեն բարություն։ Առանց նրան, կյանք և երջանկություն չկա. առանց նրան, տիրում է Ահրիմանի մթին խավարը։ Նրա լուսապայծառ օրինակն է երկրի վրա որմզդական սուրբ հուրը։ Երկրպագություն տվե՛ք նրան, և ձեզ փրկություն կլինի։ Ձեզանից, որպես ազնվատոհմ կանանցից, ավելի իրավունք ունենք պահանջել այդ, որովհետև ձեր օրինակին պետք է հետևե ամբողջ Հայաստանի ռամիկը։ Իսկ եթե դուք ևս ձեր ամուսինների նման կհամառվեք ձեր մոլորությունների մեջ, այն ժամանակ ձեզ համար պատրաստ կլինեն այդ սոսկալի մեքենաները,— նա ձեռքը տարավ դեպի ձողավոր սայլակները։— Կատարեցե՛ք արյաց արքա-