Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հասավ, որ սովի խելագարության մեջ՝ ոմանք կերան իրանց զավակներին...

Այդ բոլոր սոսկալի արհավիրքների ժամանակ, երբ մարդկային ամեն հոգեկան և մտավոր զորությունները փշրվում են, խորտակվում են վերահաս փորձանքների հարվածների ներքո — երբ րդը փոքրանում է, ոչնչանում է վտանգի ահավորության առջև,— հասան մնաց միայն թագուհին։ Մինչև յուր վերջին զինվորը լցնելը՝ նա պահպաներ յուր հոգու բարձր զորությունը և յուր բոցի դռները բաց չարեց թշնամու առջև։

Նա մտավ այդ ամրոցը տասնևմեկ հազար սպառազինված տղամարդիկներով և հինգ հազար իշխանազն տիկիններով։ Ամենքը մեռան, ամենքը զոհ եղան հայրենիքի պաշտպանության սիրույն։ Կենդանի մնաց միայն թագուհին յուր երկու մանկահասակ նաժիշտների հետ։ Կենդանի մնաց և Որմիզգուխտ օրիորդը։ Տասնևերեք ամիս անցուցին նրանք անվտանգ։ Տասնևչորսերորդ ամսում միայն՝ միաժամանակ սկսվեցան սովը և ժանտախտը։ Եվ երբ մի ամսում ոչնչացրին ամեն կենդանություն,— այդ մի ամսում տարան տասնևյոթ հազար զոհեր:

Տասնևչորսերորդ ամսի վերջին օրն էր՝ վերջին աղետալի օրը։

Երեկոյան արեգակի դողդոջուն ճառագայթները մի քանի րոպե ևս փայլ-փայլեցին ամրոցի բարձր աշտարակների կապտագույն ապենկարների վրա, և ապա, մարող կյանքի վերջին նշույլների նման, իսկույն հանգան։ Մթությունը սկսեց հետզհետե նսեցնել ամրոցի պայծառ լուսավորությունը։ Տիրում էր ընդհանուր լռություն, ընդհանուր դատարկության հետ։ Տեղ֊տեղ երևում էին միայն անթաղ դիակներ, որ մնացել էին որպես կերակուր գիշակեր անասուններին։ Սև անգղների անհագ երամը, սև ոգիների նման, պտտվում էր այդ այլանդակված դիակների շուրջը, և երբեմն յուր անախորժ կռնչյունով աղմկում էր օդի մեռելային հանգստությունը։

Այդ միջոցին երկու մանկահասակ օրիորդներ, երկու գեղեցիկ արտեմիսների նման, շրջում էին ամրոցի ահռելի դատարկության հետ։ Երկուսի ուսին ևս ձգած էր մի-մի արծաթյա կապարճ լի նետերով, երկուսն էլ ձեռքում կրում էին մի֊մի թեթև աղեղ։ Որսոդության այդ սիրուն դիցուհիները հագել էին՝ սասունցի որսորդ կանանց նման՝ որսորդական կարճ զգեստներ։ Գլխների երկայն գիսակները պսակաձև կապած ճակատի վրա, կուրծքները կիսով լի բաց, բազուկները հոլանի, և մերկ սրունքների վրա կապել էին