Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոշոր աչքերը վառվեցան բարկության կրակով։— Ես մի այդպիսի չարագործի կինը չեմ չինի:

— Ինչո՞ւ, սիրելի Որմիզդուխտ, եթե Մերումանին կհաջողվի ոչնչացնել հայոց թագավորությունը, նա ինքը հայոց թագավոը կդառնա, իսկ դու՝ հայոց թագուհի։

Օրիորդը սկսեց ծիծաղել։

— Քո՞ փոխարեն,— հարցրեց նա, շարունակելով յուր ծիծաղը,— ես պետք է հափշտակեմ քո՞ թագը... Այո՛, դա լավ երախ տագիտություն կլիներ իմ կողմից այն բոլոր բարությունների համար, որ դու արել ես ինձ... Բայց հայերը, կարծեմ, այնքան ծույլ չեն, որ հեշտությամբ տան մեզ իրանց թագավորի և թագահու թագը...

նախասենյակում թաքնված դևը յուր լսելիքը ավելի մոտեցրեց դռանը։

Թագուհին հարցրեց.

— Չէ՞ որ դու ասացիր, որ եթե գիտենաս՝ կռիվը և պատերազմը քո համար է, դու քեզ կձգես թշնամու գիրկը։ Այժմ ահա՛ հասկացար, որ Մերուժանը քո պատճառով է պաշարել այդ բերդը։

— Այո՛, ես ինձ կձգեի թշնամոլ գիրկը կռվի և պատերազմի սկզբում, երբ դեռ ոչ մի արյուն չէր թափվել, և երբ կգիտենայի, որ ինձանով ամեն ինչ կվերջանար։ Բայց այժմ շատ ուշ է... դառն եղելությունները կատարվեցան... և մենք այժմ ապրում ենք դիակների կույտի վրա...

Թագուհին դարձյալ գրկեց նրան և սեղմեց յուր բորբոքված կուրծքի վրա։ Նրա հարցուփորձը այն նպատակով չէր, որ համոզե օրիորդին կատարելու Մերուժանի բաղձանքները, այլ ցանկանում էր ավելի լավ ծանոթանալ նրա հոգու և սրտի գեղեցիկ հատկությունների հետ, որոնք այնքան մխիթարում էին նրան։

— Եթե ա՛յդ է Մերուժանի ցանկությունը,— շարունակեց օրիորդը։— ես կատե՜մ նրան, թո՛ղ բոլոր բարի և չար աստվածները վկա լինեն, որ հավիտյան կատե՜մ նրան։ Ինձ փույթ չէ, որ իմ եղբայրը խոստացել է ինձ կնության տալ նրան, բայց ես ինձ կսպանեմ, և մի այդպիսի անպիտանի կինը չեմ լինի։

— Ինչո՞ւ չես լինի։

— Նրա համար, եթե նա լավ մարդ լիներ, յուր հայրենիքին, յուր թագավորին և քե՛զ, սիրելի մայրիկ, այդքան վատություն չէր անի։

— Բայց նա սիրում է քեզ, և այդ բոլորն արել է քո սիրո հա