Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Որտեղի՞ ց եկար... ինչո՞ւ եկար...— գոչեց նա զայրացած ձայնով։

— Ամրոցի բոլոր գաղտնի անցքերը ինձ հայտնի են, տիկին,— պատասխանեց այցելուն անվրդով կերպով։— Բայց թե ինչո՛ւ համար եկա, մի փոքր համբերություն ունեցիր, տիկին, ես իսկույն կասեմ քեզ։

— Հեռացի՜ր այստեղից։ Ես միշտ ատելով ատում էի քեզ, քո գարշելի երեսը տեսնելու ժամանակ, միշտ զզվելով զզվում եմ քեզանից, իսկ այժմ՝ ավելի ևս...

Այցելուն սկսեց արհամարհանքով ծիծաղել։

— Հեռացի՛ր, ասում եմ քեզ, եթե ոչ...

Թագուհու զայրացած աչքերը դարձան դեպի յուր շուրջը։

— Ի՞նչ ես որոնում, տիկին, երևի, մտածում ես կանչել սպառազինյալ ոստիկանների բազմությունը... Երևի կամենում ես կանչել քո արյունախում դահիճների խումբերը... Նրանք չկան այժմ... Ես նրանց դիակները տեսա դրսում... Իսկ քո երկու նաժիշտները, տիկին, պառկած են կից սենյակում...

—Լի՜րբ, դու եկար ծաղրելո՞ւ իմ դժբախտությունը...

—Ոչ, տիկին, ինձ աստված ուղարկեց քեզ մոտ...

— Հեռացի՛ր, ասում եմ քեզ...

— Մի՛ վրդովիր, տիկին, ես իսկույն կգնամ...

Նրա սառնությունը ավելի վիրավորական էր, քան թե հանդգնությունը։

Այդ մարդը Հայր֊Մարդպետն էր՝ Արշակ թագավորի խոշոր ավագներից մեկը, որ միացնում էր յուր անձնավորության մեջ մի քանի բարձր պաշտոններ։ Իբրև ներքինի՝ թագավորի կանանց ներքինապետն էր։ Իբրև հոգաբարձու՝ թագավորի «հայր» էր կոչվում նա, պահում էր նրան մի տեսակ որդեգրության ներքո, բխում էր նրա գործերի և կամքի վրա և, միևնույն ժամանակ, նա պալատի թե՛ վերակացուն էր և թե՛ կառավարիչն էր։ Ամբողջ Արքունիքը յուր բոլոր պալատականներով՝ գտնվում էին նրա անմիջական հսկողության ներքո։ Իբրև բարձր ազնվական' նա Մարգս տական հարուստ նախարարության տերն և իշխանն էր։ Իբրև զինվորական՝ նրա հրամանի ներքո էին գտնվում Ատրպատականի սահմանապահ զորքերը։ Մի խոսքով, պետության մեջ նա այն րեղ, ազդեցություն ունեցող անձինքներից մեկն էր, որից ո՛չ միշտ վախենում էին հայոց նախարարները, այլ երբեմն բռնանում