Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպառնական հայացքը ձգելով դավաճանի վրա, պատասխանեք խիստ ձայնով.

— Այդ թո՛ղ չուրախացնե քեզ, անպիտան, թող չուրախանան և քո գարշելի համախոհները։ Մերուժանը իմ մի քանի քաղաքները ավերակ դարձնելով և բնակիչներին դեպի Պարսկաստան գերի վարելով,— դրանով Հայաստանը չի դատարկվի։ Իսկ ինձ ևս գերի վարելով և իմ ամուսնի մոտ՝ Անուշ բերդը աքսորելով,— դրանով Արշակունյաց թագավորությունը չի ընկնի։ Ես պատրաստ եմ։ Ես գիտեմ, որ դու այստեղից հեռանալուց հետո, պիտի մատնես պարսիկներին իմ ամրոցի դատարկությունը։ Գնա՛, հայտնիր։ Թող գան և կալանավորեն ինձ։ Ես ո՛չ մահից և ո՛չ աքսորից երկյուղ չունեմ։ Բայց կգա Արշակուն յաց թագաժառանգը — իմ որդին — այո՛, կգա նա Բյուզանդիայից, և թե հոր և թե մոր վրեժը կառնե չարագործներից...

Մարդպետի սառն դեմքի վրա անցավ մի դառն ժպիտ։

— Այդ հույսերը թող չմխիթարեն քեզ, տիկին,— ասաց նա, գըուխը հեգնորեն շարժելով։— Քո մեջ խոսում է սյունեցու կրակոտ արյունը և Մամիկոնյանների անզուսպ գոռոզությունը։ Լսի՛ր, տիկին։ Այն անքավելի մեղքերը, որ ծանրացած են քո վրա և քո թագավոր-ամուսնի վրա, երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը ձեզանով ազատված լինի, և Արշակունիների գահը վերստին փրկություն գտնե։ Կրկնում եմ, աստուծո արդար վրեժխնդրության բա֊ մակը լցված է, և նա պետք է թափվի... Աստված պահանջում է ձեզանից այն անթիվ զոհերի արյունը, որ թափել եք դուք... Ես օտար չեմ, ինձ հայտնի են այն բոլոր եղեռնագործությունները, որ կատարվում էին ձեր արքունիքում... Ես տեսնում էի, և ոխակալությամբ լռում էի, որովհետև վախենում էի քո ամուսնից... Դու ինքդ, տիկին, արյունով ստացար քո տիկնանց-տիկնությունը... Կարծես հենց այս րոպեում, իմ աչքերի առջևն է դժբախտ Ոլիմպիադայի դիակը, որին սպանել տվեցիր դու։ Նրա մահվամբ նրա թագը հափշտակեցիր... Որքա՜ն այդպիսի դժբախտներ զոհվել են քո չար կրքերին և քո անիրավ փառասիրությանը... Դու ապաստանեցիր այդ ամրոցը, տիկին, և հույս ունեիր, որ այդ ամրոցը կազատե քեզ։ Բայց տեսա՞ր աստուծո պատուհասը։ Ա՛յն, որ չկարողացավ կոտորել թշնամու սուրը,— այն բազմությունը, որ այնպես քաջությամբ ընդդիմացավ թշնամուն,— այո՛, այն ամբողջ բազմությունը ոչնչացրեց աստուծո ուղարկած սովն ու մահը։ Այդ ամրո՞ցը պետք է պաշտպաներ քեզ, տիկին։ Հիշիր, ո՞ւմն էր պատկանում այդ