Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սաց թագուհին արհամարհանքով։— Նրանք արժանի չեն աչդ պատվին։ Թող կոտրեն․․․

Նա դեռ բռնել էր օրիորդի ձեռքից, չէր թողնում, որ գնա։

— Իզուր կանցնեն քո ջանքերը, սիրելի Որմիզդուխտ,— ասաց գրկելով նրան։— Մեզ հանձնենք աստուծո կամքին, ինչ որ լինելու է, թող լինի․․․

Աղմուկը արթնացրեց Շուշանիկին և Հասմիկին։ Նրանք ճչալով այս կողմ և այն կողմ էին վազվազում, և տակավին չգիտեյին, թե ինչ էր պատահել։

Շատ չանցավ, արևը ծագեց և յուր լուսապայծառ ճառագայթ ները տարածեց դեպի ամեն կողմ։ Այդ ժիջոցին ամրոցի երկաթյա դռները խորտակվեցան և կատաղի բազմությունը ներս խուժեց։ Նրանք վայրենի աղաղակներով դիմում էին ուղղակի դեպի արքայական ապարանքը։ Առջևում վեհապանծ կերպով ընթանում էր Մերուժան Արծրունին, իսկ նրա հետ՝ մի պարսիկ զորապետ։

Այդ միջոցին թագուհին և օրէորդը դուրս եկան ապարանքի ընդարձակ, շքեղազարդ սրահը։

— Ե՛կ, համբուրեմ քեզ, սիրելի Որմիզդուխտ,— ասաց թագուհին վշտալի ձայնով։— Հասավ ժամը, որ անողորմ ճակատագիրը պիտի բաժանե մեզ միմյանցից․․․

Օրիորդը ընկավ նրա գիրկը, ասելով․

— Ոչ, մենք չենք բաժանվի միմյանցից, ուր որ քեզ տանելու լինեն, ես էլ քեզ հետ կգամ։

Ապարանքի բազմաթիվ սենյակները լցվեցան զինվորներով Որոնում էին թագուհուն և օրիորդին։ Ամբողջ պալատը դղրդում էր խառնաձայն աղաղակներից։ Հանկարծ Շուշանիկը և Հասմիկը սարսափած դեմքով մտան սրահը, ուր գտնվում էին նրանք։

— Գնա՛, Հասմիկ, դու ավելի սիրտ ունես, գնա, ասա նրանց որ մենք այստեղ ենք,— հրամայեց թագուհին։

— Ես այդ բանը չեմ ասի, տիկին,— լալագին ձայնով հրա ժարվեցավ նաժիշտը։

— Դու գնա՛, Շուշանիկ։

— Ես էլ չեմ մատնի իմ տիկնոջը,— հեկեկալով պատասխանեց նա։

Երկու նաժիշտները փարեցան իրանց սիրելի տիկնոջ ոտներին համբուրում էին, ողջագուրում էին, և ողբաձայն հառաչանքներով լաց էին լինում։ Ա՜խ, քեզ պիտի տանեն․․․ Ա՜խ, մեզ պիտի զրկեն քեզանից․․․»— անդադար կրկնում էին նրանք և չէին բաժանվում