Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կասեր սոխակը։ Իսկ այս առավոտ չէին երևում անխոնջ մշակությունների այդ գեղեցիկ զարդերը: Այգիները մնացել էին անխնամ, ագարակները կորցրել էին իրանց սիրելի բանվորներին:

Արևը բարձրացավ, և որքան բարձրանում էր նա, այնքան Արարատյան ընդարձակ դաշտավայրը, որպես մի հսկայական բուրվառ, խնկարկում էր յուր վաղորդյան անուշահոտությունը: Ամբողջ hովիտը ծխում էր, գոլորշիանում էր։ Ցողազարդ բուսականությունը տ էր տալիս երկնքին յուր ընդունած մարգարտյա կաթիլները։

Ծխում էին և դաշտավայրի վրա խիտ առ խիտ սփռված գյուղերը։ Բայց այդ ծուխը չէր նմանում այն խաղաղ, կապտագույն ուխին, որ ամեն առավոտ օձապտույտ սյունակներով վեր էր բարձրանում խրճիթների գմբեթաձև երդիկներից։ Այդ ծուխը, սև մառախուղի նման, ծածկել էր գյուղը, և մերթ ընդ մերթ նրա մթին թանձրության միջից փայլատակում էին հրային կայծեր...

Ծխում էին և մեծաշեն քաղաքները, Ծխում էր Դվինը, ծխում էր Արտաշատը. ծխում էր Վաղարշապատը, ծխում էր էջմիածնի վանքը... Եվ թանձր ծուխը նսեմացնում էր Արարատյան դաշտի լուսապայծառ գեղեցկությունը...

Ոչ ոք չէր երևում։ Ամենուրեք տիրում էր տխուր, անապատան դատարկություն։ Դատարկ էին քաղաքները, դատարկ էին գյուղերը, դատարկ էին և ճանապարհները։ Ի՞նչ էր պատահել։ Կարծես, թե մի մահաբեր շունչ անցել էր այդ սքանչելի դաշտի վրայով, և մարդկային ամեն արարած ոչնչացրել էր

Բшյց ահա՛, դեպի Արտաշատ տանող ճանապարհի վրա փոշի էր բարձրանում։ Անցնում են մի խումբ ձիավորներ։ Ձիաների հարուստ ասպազենքը, հեծյալների թանկագին զենքն ու զրահը՝ ցույց էին տալիս, որ այդ մարզիկը հասարակ ճանապարհորդներ չեն։ Մի վայելչագեղ երիտասարդ առաջ է ընկած, մյուսները հետևում են նրան։

Նրանք հասան Արտաշատ քաղաքի կիսափուլ պարիսպների մոտ։ Այստեղ երիտասարդը կանգ առեց, մի քանի րոպե յուր տխուր հայացքը դարձրեց դեպի ավերակ և տակավին ծխվող քաղաքը, և ապա ճանապարհը ծռեց դեպի Տափերական կամուրջը։ Եվ գալիս էր հեռվից, շատ հեռվից, և այսպիսի հրդեհված, անմարդացած քաղաքներ շատ էր տեսել յուր ճանապարհի վրա։ Այդ էր պատճառը, որ նրա քնքուշ սիրտը կարծես թե ամրացել էր, նրա վառ զգացմունքները կարծես թե սառել էին, և նրա թախծալի