Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նքան ավելի հաստատեցին նրա մեջ այն մթին խորհուրդը, որ վաղուց հղացած էր յուր սրտում։ Բայց նա իրան շատ ուշացած էր համարում... Յուր հղացած խորհուրդը խիստ փոքր դարման և փորինություն կլիներ այն ահագին վնասներին, որ արդեն կատարել էին։ Այդ էր, որ այնքան անմխիթար ապաշավության մեջ էր դրել նրան, և այնպես անողոք կերպով կեղեքում էր նրա քնքուշ խոտը:

Երեկոյան արեգակը դեռ մայր չէր մտել, ձիաների ճեպնթաց քայլերով հասավ նա Նախճվան քաղաքը։ Գեղեցիկ, բարձրադիր բլրակի վրա, Գողթնյաց աշխարհի զվարճասեր քաղաքը ներացնում էր ավերակների մի սոսկալի կույտ, որ հրդեհի անխնա ցերից հետո՝ ստացել էր խիստ մռայլ, սևաթույր տեսք։ Ամեն ինչ կործանել էր կրակը, ամեն շունչ սպառել էր թշնամու սուրը։ Կենդանի մնացածները գերված էին։

Քաղաքի արևմտյան ստորոտում, ընդարձակ տափարակի վրա, տարածվում էր մինչև Արաքսի ձախակողմյան ափերը, դրած էր դրսից գլխավոր բանակը։ Սամվելը թողեց անմարդացած քաղաքը, և յուր ասպախումբով դիմեց դեպի բանակը։ Բոլոր վրաններից, որ ծածկել էին տափարակի ամբողջ տարածությունը, ավելի քի էին զարկում երկուսը, որոնք գտնվում էին միմյանց հանդեպ,երկու հողաթումբ բարձրությունների վրա։ Վրաններից մեկը երկնագույն էր, և գլխին ծածանվում էր մի դրոշակ արծվաթև վիշապի նշանով, իսկ մյուսը շիկակարմիր էր, և գլխին ծածանվում էր մի դրոշակ արծվի նշանով։ Սամվելը յուր ձին քշեց դեպի վերջին տանը։

Դեռ չհասած, երիտասարդի ասպախումբից լսելի եղավ շեփորի ձայն, որին բանակից պատասխանեցին նույն ձայնով։ Շատ չանցավ, բանակից դուրս եկավ մի բարձր աստիճանավոր, և մի խումբ սպաների հետ դիմավորեց եկվորներին։

— Ես Վահան Մամիկոնյանի որդին եմ,— ասաց Սամվելը։ —ինձ առաջնորդեցեք դեպի իմ հոր վրանը։

Նրան տարան դեպի շիկակարմիր վրանը։ Մինչև հասնելը, Սամվելի մեջ սիրտ չմնաց։ Նա անցնում էր այն բարբարոսական բանակի միջով, որ մի քանի շաբաթվա ընթացքում ավերակ դարձրեց Հայոց աշխարհի ամենագեղեցիկ մասը։ Նա անցնում էր այն թշվառ գերիների միջով, որ մի ժամանակ այդ աշխարհի երջանիկ զավակներն էին։ Մահվան չափ դառն էին այն մի քանի րոպեները մինչև հասավ նա հոր վրանը։ Ինչպե՞ս հանդիպել նրան, ինչպե՞ս