Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչպե՞ս ես Արբակ,— ժպտալով հարցրեց իշխանը։— Ամենքը փոխվել են, դու միայն մնացել ես միևնույնը, որպես տեսել եմ մի քանի տարի առաջ։ Ո՛չ ծերացել ես, և ո՛չ մանկացել։

— Արտաքին կեղևը միշտ խաբուսիկ է լինում, տեր իշխան,— պատասխանեց ծերունին յուր սովորական պարզախոսութամբ։— Միայն աստված է իմանում, թե ներսում ի՛նչ կ․․․ Մազերս, իրավ է, շատ չեն ճերմակացել, բայց սրտումս այլևս կյանք չէ մնացել...

— Ինչո՞ւ, Արբակ, ի՞նչը կարող էր քեզ այդպես վշտացնել

— Շատ բան, տեր իշխան։ Աշխարհս փոխվել է... ամեն ինչ տակնուվրա է եղել... և նրանց հետ տակնուվրա է լինում մարդո սիրտը... Ո՞ւր են հին ժամանակները... գնացի՜ն, այլևս ետ չեն գա...

Իշխանը հասկացավ բարեսիրտ ծերունու վշետրը, և նրա գացմունքներին ավելի ընթացք չտալու համար, իսկույն ընդհատեց խոսակցությունը, մանավանդ որ սպասավորները ներս մտան սկսեցին ընթրիքի սեղանը պատրաստել։

Ճոխ ընթրիքը պարսկական շռայլ խոհանոցի ամենանուր արդյունքներից մեկն էր, որ յուր վրա դարձրեց բոլորի թե՛ ախորժակը և թե՛ ուշադրությունը։ Մինչև անգամ ծերունի Արբակը, որ համար անսովոր էին այն տեսակ կերակուրներ, մեծ ախորժակը ուտում էր։ Արծաթյա մեծ սրվակների մեջ դրած էին զանազան տեսակ օշարակներ և գինիներ։ Շքեղ հագնված սպասավորներ ոտքի վրա, ոսկյա մեծ գավաթներով մատռվակում էին անուշ գինին, իսկ սեղանակիցները լուռ ուտում էին և խմում։ Ուտում էր վշտալի Սամվելը։

— Քեզ ինչպե՞ս են թվում այս կերակուրները,— հարցրել հայրը։

— Ուտում եմ...— ասաց Սամվելը անփույթ կերպով,— որովհետև բավական ժամանակ է, որ տաք կերակուր չեմ կերել։

— Ինչո՞ւ։

Սամվելի փոխարեն պատասխանեց Արտավազդ մանուկը.

— Նրա համար, որ ճանապարհին ինչ գյուղ կամ ինչ, քաղց հասնում էինք, տեսնում էինք, որ մարդիկ չկան, տները այրվում են, և ամեն ինչ ոչնչացրած։ Որտեղի՞ց պետք է կերակուր գնեինք։

Իշխանը լուռ մնաց։ Պատանու պատասխանը կծու էր, քո ամեն հանդիմանություն։