Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սնավոր բերդ կամ ամրոց չի գտնի, որի մեջ կարող լինի պատսպարվիր։ Բոլորը կործանեց, բոլորը ոչնչացրեց Մերուժանը։ Եվ ինչ ամություններ ևս որ այժմ մնացել են, գտնվում են մեր բերդասհների հսկողության ներքո։ Բոլորի մեջ դրել ենք պարսկական զորքեր։ Նրանց մեջ պահված են և՛ դեպի Հունաստան գնացած, և՛ ովմայեցոց օգնությանը դիմող նախարարների կանայքն ու զավակները։ Բավական է, որ այդ նախարարները իրանց բերած հռովական զորքերով մի քայլ անեն դեպի մեր գրաված բերդերը,— իսկույն իրանց առջև կգտնեն իրանց կանանց և զավակներին կախված բերդերի աշտարակներից։ Թո՛ղ այն ժամանակ նրանք իրանց տերը արձակեն դեպի իրանց զավակների դիակները։ Իսկ այն, ասում ես դու, թե ինչո՞ւ համար է այդ գերությունը,— պետք է տենաս, որ Մերուժանը բնակիչներից դատարկեց այն գավառները միայն, որոնց ժողովուրդը կարող էր ավելի հզոր հենարան լինել Արշակունյաց թագաժառանգին յուր հոր գահը բարձրանալու։ Մերուժանը ամայի դարձրեց միայն Արարատը և նրա շրջակա գավառները։ Իսկ Արարատը Արշակունյաց գահի ամուր պատվանդանն է։ Պետք էր, և անհրաժեշտ էր, խորտակել այդ պատվանդանը, որպեսզի թագաժառանգը՝ Բյուզանդիայից Հայաստան գալու ժամանակ՝ յուր ոտքերի տակը դատարկ գտներ և ո՛չ մի հաստատ կռնան չունենար, որի վրա կարող լիներ հենվիլ։ Տեսնո՞ւմ ես, սիրելի Արբակ, այդ բոլոր գործողությունների մեջ նպատակ կա վերելք կա․․․

— Բայց եղեռնագործի խե՞լք․․․— ընդհատեց Սամվելը զայրացած ձայնով։

Հայրը և՛ զարմացած, և՛ բարկացած աչքերով նայեց որդու երեսին։ Սամվելը իսկույն զգաց յուր սխալը, զգաց, որ ինքը դուրս եկավ խոհեմության սահմանից։ Հայրը նույնպե՛ս զգաց յուր սխալը։ Կինը գրել էր նրան. «զգույշ լինել Սամվելից...»։ Իսկ նա չափերից դուրս բացվեցավ որդու առջև, քան թե հարկավոր էր։ Եվ այդ րոպեից հոր և որդու մեջ սկսվեցավ մի տեսակ կեղծ հարաբերություն։

Ամբողջ գիշերը անքուն մնալով, հոր վառ երևակայությունը զբաղեցնում էին այն գեղեցիկ ցնորքները, թե ո՛րպես պետք էր տնօրինել սիրելի որդու ապագան։ Նա մի քանի անգամ անհամբերությամբ դուրս եկավ յուր վրանից և, լապտերը ձեռին, մոտեցավ որդու վրանին։ Ցանկանում էր ներս մտնել, ցանկանում էր նայել քնած որդու վրա,— երկար նայել և հիանալ նրանով։ Բայց