Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետաքրքրություն, շատ կցանկանար նա՝ ծտի նման թռչել, կամ

  • ակի նման սլանալ և մի քանի վայրկյանում շրջագայել ամ* բանակը, ամեն ինչ տեսնել, ամեն ինչ քննել,— բայց յուր մի

այսպիսի հետաքրքրությունը կարող էր անվայել և մինչև անգամ

  • ածավոր երևնալ շատերին։ Այդ էր, որ նրան զսպում էր։

Նա դեռ կանգնած էր վրանի մուտքի մոտ և այնտեղից ևս նա հետաքրքիր բաներ էր տեսնում։ Բայց այդ բանակը չէր ներկայացնում սովորական բանակների այն ուրախ, այն զվարճալի

  • անությունը, որով նա յուր ներքին վայելչությունը խառնում է

հասարակաց բավականության հետ։ Գյուղացի աղջիկը, գյուղացի *, վստահ, համարձակ, բերում են իրանց այգիների ամենաընտիր պտուղները այնտեղ վաճառելու։ Շինականը յուր տնտեսության

  • նալավ բերքերը այնտեղ է տանում։ Քաղաքացին յուր բազմատեսակ վաճառքների մթերքը այնտեղ է բաց անում, և բանակը մի
  • դանի տոնավաճառի կերպարանք է ստանում։ Խմբվում է հար
  • եր ամբոխը և լսում է զինվորների քաղցր երաժշտությունը։ —

Դրանցից և ո՛չ մեկը չէր երևում։ Այդ բանակը, որպես մի կործանիչ և ապականող հրեշ, յուր շուրջը անապատ էր դարձրել և ինքը ապրում էր խորին ամայության մեջ։ Ոչ ոք չէր մերձենում նրան, և ամեն ոք փախչում էր նրանից։ Նա կերակրվում էր այն անբավ հիշտակություններով, որ ագահ ձեռքով կողոպտել էր շրջակայքը։ Նա հարստացել էր այն անհուն ավարներով, որ ավազակա* հինահարել էր յուր ավերակ դարձրած քաղաքներից։ Բայց այս ավերածությունները չէին զբաղեցնում պատանի Արտավազդին։ Նրա

  • ր ուշադրությունը գրավել էր մի այլ տեսարան։

Մերուժանի վրանի առջևից դիզված կառափների ահարկու տոպրակները արդեն անհետացել էին։ Հավաքելով մեծ տոպրակների մեջ, ուղտերի մի ամբողջ կարավանի համար բեռներ էին պատրաստել այն կառափներից։ Բայց նրանց տեղում այժմ կառուցանում էին մի այլ բլուր։ Մարդիկ եռանդով աշխատում էին այնտեղ, * մի տեսակ աղյուսաձև մույգ-թխագույն նյութեր շտապով կուտակում էին միմյանց վրա։ Տարօրինակ ամբարտակը հետզհետե թանձրանում էր և մռայլ կերպարանք էր ստանում։ Աղյուսաձև նյութերի հետ, իբրև նեցուկ, դնում էին փայտի և տաշեղի կտորտանքներց։ Երբ վերջացրին, ամբարտակը մի ահագին խարույկի ձև ստացավ։

Այդ երևույթը գրավեց և Սամվելի ուշադրությունը, որը ընկողմանած տեղից բարձրացավ և նստեց։ Նայում էր, բայց որոշել չէր