Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մերում նստած էին մի-մի ճերմակազգեստ մոգեր, երկար, սրածայր գլխարկներով, որ, տաշած շաքարի գլուխների նման, յոթնանկյունի ձև ունեին, և յուրաքանչյուր անկյունի միջոցում գույընզգույն թելերով կարված էին խորհրդավոր նշանագրեր։ Մոգերից մեկի մոտ նստած էր Վահան Մամիկոնյանր, մյուսի մոտ՝ Մերուժանր։ Իսկ Մերուժանի մոտ նստած էին Սամվելը և պատանի Արտավազդը: Հետո, իրանց բարձի և աստիճանի համեմատ, կարգով նստած էին զանազան պարսիկ սպաներ, որոնց թվումն էր և նշանավոր Կարեն զորապետը։ Հյուրերի մեջ չէր երևում միայն ծերունի Արբակը: Նա բացարձակ կերպով մերժեց Մերուժանի ճաշը և չկա¬ մեցավ մասնակցել։ Մերուժանր ամենևին չվիրավորվեցավ, որովհետև նրան ևս հայտնի էր համառ ծերունու օտարոտի բնավորությունը։

Մերուժանը զարմանալի նմանություն ուներ յուր քրոջ որդուն — Սամվելին։ Թե՛ դեմքով և թե՛ կազմվածքով նա իսկական Սամվելն էր, միայն հասակը և տարիքը նրան ավելի զարգացած և ավելի այրական տեսք էին տվել։ Նա, իսկապես, շատ գեղեցիկ մարդ էր, ուրախ, քաղցրախոս, և ոչ մելամաղձոտ, ինչպես էր մռայլ Սամվելը։ Երկար ժամանակ Տիզբոնի արքունիքում ապրելով, և պարսից ամենաբարձր շրջանների հետ հարաբերություններ ունենալով, նա սեփականել էր իրան այդ ազգի կենցաղավարության ամենա¬ նուրբ ձևերը։ Ամեն մի հասարակության մեջ նա շատ սիրելի էր և հրապուրիչ։ Պարսկական քաղաքավարության հետ՝ միացրել էր նա և պարսկական խորագիտությունը, որ թաքցրած էր նրա գեղեցիկ, գրավիչ և խաբուսիկ դեմքի ներքո։

Իսկ այդ հրապուրիչ դեմքը, մանավանդ յուր վերջին հաջողու¬ թյուններից հետո, թեև ավելի իրավունք ուներ փայլելու և անսահման ուրախ լինելու, բայց, ընդհակառակն, կրում էր յուր վրա ներքին թախծության խորին դրոշմը, որը նա ամենայն ջանքով աշխատում էր ծածկել։ Այն .օրից, երբ նա Արտագերս ամրոցում այնպես նախատական կերպով մերժում ստացավ Որմիզդուխտից, այո՛, այն օրից նրա սրտի հետ՝ փշրվեցան և նրա ամենագեղեցիկ ցնորքները, որոնց մեջ թե՛ յուր փառքը և թե՛ յուր երջանկությունն էր որոնում։ Ինչե՜ր չարեց նա, ի՜նչ գործեր չկատարեց նա սիրած աղջկա համար։ Նա մեղանչեց խղճի դեմ, նա մեղանչեց պատվի դեմ, նա դավաճանի անարգ անունը ժառանգեց, միայն նրա՛ն ար¬ ժանի լինելու համար։ Բայց նա անողորմ ոտքով կոխ տվեց բոլորը և անցավ... Երազում էր պարսից արքայի փեսան լինել,