Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Իհարկե , և քեզ համար,— ասաց Մերուժանր ժպտալով։ — Առանց քեզ ի՞նչ ուրախություն կունենա մեր որսորդությունը»:

— Հանաքը մի կողմ,— ասաց նա ինքնավստահ պարծևնկոտությամբ։— Ես ուզում եմ այդ պարսիկներին ցույց տալ հայ տղայի քաջությունը։— Վերջին խոսքերը արտասանեց նա հայերեն, յուր վառվռուն ալքերը խորամանկ կերպով դարձնելով դեպի ներկա գտնվող պարսիկ ավագները։

Բայց Մերուժանր ծիծաղելով թարդմանևց նրա ասածը.

—- Գիտե՞ք ինչ է ասում իմ փոքրիկ ազգականը, նա պարծենում է զարմացնել ձեզ յուր քաջություններով։ Եվ ես խոստանում եմ էգուց պատրաստել տալ նրա համար որսորդության հանդես։
— Տեսնենք, էգուց կտեսնենք,— ձայն տվին պարսիկ ավագները լուրջ կերպով։
— Բայց իմ դեմ դուրս քերեցեք իմ հասակակիցներին։ 

— Իհարկե, այնպես կլինի։ Մենք այժմյանից հրաժարվում ենք քեզ հետ մրցելուց։ Մեր բանակում քո հասակակից տղաներ շատ կան։

Սամվելը ոչինչ չէր խոսում։ Նա արդեն յուր ցանկությանը հասած էր համարում։ Մերուժանր հրամայեց, որ մյուս օրվա համար որսորդության պատրաստություններ լինեին Արաքսի ափերի մոտ։

Դ

ԱՐԱՔՍԻ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ

«Ապա որդի մի Վահանայ, անուն Սամուէլ, եհար սատակեաց զՎահան զհայր իւր»...
Փաւսէոոս:
Հին Արաքսը զարմանալի որոգայթներ ուներ։ Նա և՛ զա րմ տ֊ նալի քմահաճություններ ուներ։ Անհիշելի ժամանակներից համա ռությամբ կռվում էր յուր անհավասար եզերքի հետ և կարծես դժգոհ էր այն նեղ շավղից, որ գծել էր նրա ընթացքի համար նույնքան քմահաճ բնությունը։ Նա սիրում էր ընդարձակություն, սիրում էր ազատություն։ Նեղ շավիղը վրդովեցնում էր նրան։