Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ պարսից Կարեն զորապետը գնաց տեսնելու, թե ինչ են անում մյուս որսորդները։

Երբ հասան վրաններին, հայրը ցույց տվեց նրանցից մեկը ասելով.

— Մտնենք այդ վրանը, դա մեղ համար է պատրաստված։

— Ես կցանկանայի մի փոքր շրջագայել կղզին և հիանալ նրա գեղեցկությամբ,— պատասխանեց Սամվելը։— Այդ վրանները կատարելապես ձանձրացրին ինձ։ Պարզ երկինքը, մետաքսյա կանաչը և Արաքսի սքանչելի ափերը թողած, այժմ մինչև անգամ մեղք կլիներ փակվիլ վրանների մեջ։

Հայրը դարձյալ նկատեց որդու մեջ մելամաղձական դրություն։ Ի՞նչն էր անհանգստացնում նրան։ Այն օրվա բոլոր պատրաստությունների միայն նրան զբաղեցնելու և միայն նրան զվարճացնելու համար էին։ Իսկ որդին, կարծես, խույս էր տալիս այդ բոլորից։ Նա որոնում էր առանձնություն, որոնում էր ամայի վայրերի խլություն, որ յուր սրտի հետ խոսեր, որ յուր հոգու հետ խորհրդակցեր։ Հայրը չթողեց նրան միայնակ գնալ, թեև- Սամվելը կցանկանար միայնակ լիներ: Հայրը բռնեց նրա ձևռքից, և երկուսը միասին սկսեցին ճեմելով դիմել դեպի կղզու այն կողմը, որ ավելի ազատ էր մացառներից։

Հեռվից լսելի էր լինում որսորդների փողերի ձայնը, լսելի էին լինում և խառնաձայն աղաղակներ։ Այդ միջոցին հայր և որդի հանդարտ քայլերով անցնում էին փափուկ խոտերի վրայով, որ, միախառնվելով գույնզգույն ծաղիկների հետ, նախշուն գորգի նմ ւսնճ սփռված էին նրանց առջև։ Երկար անխոս գնում էին նրանք, մինչև հասան կղզու ափին։ Այնտեղ մի խումբ վարսավոր ուռենիներ հրավիրեցին նրանց՝ իրանց ախորժելի ստվերի ներքո։ Հայր և որդի նստեցին միմյանց մոտ։ Գեղեցիկ էր փոքրիկ հովանոցը: Այնտեղ ուռենիները իրանց անթափանցիկ գրկում սնուցանում էին խիստ զվարթարար զովություն, չնայելով, որ արեգակի միջօրեական ճառագայթները արդեն սկսել էին այրել։

Հոր և որդու մեջ տիրում էր մի տեսակ բռնադատյալ լռու¬ թյուն։ Երկուսն էլ ցանկանում էին խոսել, բայց դժվարանոս էին, թե ի՞նչ խոսեն, թեև շատ բան ունեին միմյանց ասելու։ Այդ առաջին անգամն էր, որ նրանք գտնվում էին միասին և այս տեսակ մեկուսացած առանձնության մեջ։ Յուրաքանչյուրը ցանկանում էր բաց անել յուր սիրտը։ Հայրը փափագում էր մի առ մի բացատրել