Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վորներ ուղարկեցին օգնության։ Բայց նրանք հասան այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացած էր։ Լուսաբացին խուզարկեցին ամբողջ կղզին, գտան սպանվածների դիակները և մի քանի կիսամեռ վիրավորյալներ միայն։ Սամվելի հոր մարմինը գտան հենց յուր ընկած տեղում և մյուսների հետ բերեցին բանակը։ Բայց Հայր-Մարդպետը թաքցրեց հիվանդից, որ նրան ավելի ցավ չպատճառե։

— Դա ինձ շատ զարմացնում է,— ասաց հիվանդը։— Եթե որդին, հրապուրելով հորը, նրան մի կողմ տարավ և յուր դավաճան ձեռքը բարձրացրեց հոր վրա (որի մասին ամենևին տարակույս չունեմ), գոնե պետք է գտնվեր նրա մարմինը։

— Գործողությունը կատարվել է Արաքսի ափերի մոտ,— նկատեց բժիշկներից մեկը,— ինչո՞ւ չմտածել, որ հայրասպանը կարող էր հոր մարմինը ձգել Արաքսի ալիքների մեջ և անհետացնել։

— Այդ աստիճան անգթություն չէր անի Սամվելը,— ասաց հիվանդը։— Նա ընդունակ էր սպանելու, բայց ոչ հոր մարմինը անպատվելու։

— Ես էլ նույն կարծիքին եմ,— ասաց Հայր-Մարդպետը։

— Երևում է, որ այդ հանդարտ, քաղցրաբարո և մելամաղձոտ երիտասարդը՝ թե՛ հոր խստությունը և թե՛ նրա մեծահոգությունն ունի։ Պարսիկ պատանիներից և ոչ մեկը վնասված չէ։ Տղաների հետ չէ կամեցել գործ ունենալ։ Ինձ պատմում էին իրանք՝ պատանիները, ասելով, թե երբ Սամվելի մարդիկը գազանի նման տարածվել էին կղզու զանազան կողմերը և ամեն հանդիպողին խողխողում էին, իսկ մեզ պատահելիս՝ թույլ էին տալիս փախչել։

— Տարակուսականը այն է, որ ձին նույնպես չէ գտնվել,— նկատեց Կարեն զորապետը։

— Այատեղ տարակուսելու ոչինչ չկա,— պատասխանեց Հայր-Մարդպետը։— Գուցե Սամվելի մարդիկներից մեկը՝ ընդհանուր խառնակության միջոցում նստել ու փախել է։

— Շատ հավանական է,— ասաց Կարեն զորապետը,— ինձ հետ ևս միևնույնը պատահեց։ Երբեք և ո'չ մի պատերազմում ես իմ ձին կորցրած չեմ, բայց այդ կղզում կորցրի ձիս։ Կարո՞ղ եք երևակայել, թե ինչպես։ Ինձ պատահում է Սամվելի դայակը, այն նենգավոր ծերունին, որին Արբակ էին կոչում։ Անսպասելի հադգնությամբ հարձակվում է իմ վրա և նիզակի մի հարվածով

496