Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցած է գլորում իմ ձիուն։ Ես մնացի ոտքի վրա։ Ինձ մնում էր նույնպես ցած գլորել թշվառականին և օգուտ քաղել նրա ձիուց։Բայց նա այն աստիճան կատաղությամբ մենամարտում էր ինձ հետ, որ մյուս աշխարհը գնալուց հետո միայն՝ յուր ձին ինձ թողեց։

Նա սկսեց մանրամասնաբար նկարագրել յուր մենամարտությունը, որի մեջ, բացի անամոթ ստախոսությունից, ինքնագովությունը ավելի մեծ տեղ էր բռնում։ Թե ի՛նչ խաբեությամբ կարողացավ ստանալ նա ծերունի Արբակի ձին, այդ մենք գիտենք։ Բայց նրա ձիով պարսից բանակը վերադառնալը շատ հասկանալի է, որ բավական փաստավոր ապացույց էր՝ հաստատելու յուր չկատարած քաջագործությունը։

Հիվանդը չէր լսում։ Նրա տենդային ջերմությամբ բորբոքված գլուխը նույն րոպեում զբաղված էր Մամիկոնյան իշխանի անհայտանալով, որ նրա մեջ զանազան տարակուսանքներ էր հարուցանում։ Հայր-Սարդպետը, թաքցնելով իշխանի սպանվելը և նրա մարմինը արդեն վազ-առավոտ յան բանակը բերվիլը, թեև ղրանով կամեցավ հիվանդին նոր ցավեր չպատճառել, բայց, այնուամենայնիվ, նրան ավելի ծանր մտատանջությունների մեջ ձգեց։ Չիցե“ թե որդին կարողացավ հրապուրել, խելքից հանել նրան, և երկուսը միասին փախուստ տվին։ Ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ, եթե ճշմարիտ լիներ այդ։ Միթե այդ աստիճան անհավատարիմ կգտնվե՞ր Մամիկոնյան իշխանը, որ այնքան ամուր, անքակտելի ուխտով կապված էր յուր հետ։ Կդավաճանեիր յուր բարեկամին և գործակցին...

Այս մտածությունների մեջ էր նա, երբ դարձյալ սկսեց խոսել պարսից Կարեն զորապետը, բացատրելով այն միտքը, թե մեծ սխալ գործեցին իրանք, որ բանակից դուրս եկան և որսորդության գնացին, քանի որ մոգերից նախազգուշություն ունեին, թե պետք չէ շարժվել տեղից։ Այժմ կատարվեցավ նրանց գուշակությունը, գնացին «Իշխանաց կղզին»» և թակարդի մեջ ընկան։

— Սխալը միայն դրանում չէ, տե՛ր զորապետ,— ավելացրեց Հայր-Մարդպետը։— Բայց խաբվել մի քանի տղաներից, ահա՝ այդ է գործի ծիծաղելի կողմը։

Հիվանդը վրդովվեցավ։

— Տղաները օտարներ չէին, Հայր-Մարդպետ, տղաները մեր արյունիցն էին,— ասաց նա զայրացած ձայնով։— Դու ինքդ մեծ

497

32 Րաֆֆի, Երկերի ժողովածու, VII