Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չար վրեժխնդրությունից։ Մերուժանի քույրը և՛ Մերուժանի անգթությունն ուներ, բայց զուրկ էր եղբոր մեծահոգությունից։

Նա դեռ միայնակ ճեմում էր շքեղազարդ դահլիճի մեջ, որ կազմ ու պատրաստ սպասում էր այցելուներին, որ պիտի ներկայանային յուր նոր տարին շնորհավորելու։ Նայում էր շրջապատող առարկաների ճոխության վրա և հիանում էր։ Բայց նրա հիացմունքը այնքա՜ն կարճատև, այնքա՜ն րոպեական էր լինում, երբ դառնում էր յուր սրտին, յուր ներքին զգացմունքներին։ Վաղուց էր, որ ոչինչ տեղեկություն չուներ ամուսնից։ Տեղեկություն չուներ և որդու Սամվելի մասին։ Չգիտեր նաև, թե ինչ էր շինում եղբայրը՝ Մերուժանը։ Շարունակ հինգ ամիս՝ դառնաշունչ ձմեռը այնպես սաստկությամբ կտրել էր ամեն հաղորդակցություն, որ նրան դեռ հայտնի չէր, թե ի՜նչ աղետներ, ի՜նչ ողբալի գործեր էր կատարվել Հայոց աշխարհի հյուսիսային կողմերում։ Բայց նա ներքին խուլ բնազդմամբ մի բան զգում էր,— և անախորժ բան։


Նրա շրջապատողների մեջ արդեն տարածվել էր մի ինչ-որ շշունջ, մի ինչ-որ քրթմնջոց, որ ամենայն ծածկամտությամբ աշխատում էին թաքցնել։ Այդ նկատում էր նա, և նրա ալետանջ սրտում ծագում էին զանազան կասկածավոր խոկումներ։ Մյուս կողմից, յուր հպատակների մեջ նկատում էր մի տեսակ սառնություն, մի տեսակ բռնադատ յալ խոնարհություն, որ հակամայից ցույց էին տալիս նրան։ Ի՜նչ էր նշանակում այդ։— Նա դժվարանում էր ինքն իրան հաշիվ տալ։

Եղբոր՝ Մերուժանի պարտության լուրը և ամուսնու սպանման բոթը՝ յուր հարազատ որդուց,— դեռ նոր էին հասել Տարոն։ Բայց տակավին պտույտվում էին անստուգության մթության մեջ։ Ոմանք դժվարանում էին հավատալ, ոմանք, եթե հավատում էին, վախենում էին մի ուրիշին հայտնել։ Բայց, այնուամենայնիվ, այղ համբավները խորին ուրախություն պատճառեցին նրա հպատակներին, թեև դեռ ոչ ոք չէր համարձակվում յուր զգացմունքները արտահայտել։

Նա կատարեց ավելի, քան կարելի էր կատարել։ Այն նորամուտ և խորթ ներմուծությունները, որ նրա ամուսինը և եղբայրը չկարողացան սրով ու հրով մտցնել Հայոց աշխարհում, նա մտցրեց Մամիկոնյանների խաղաղ տան մեջ անարյուն պատերազմով,— ա՛յն տան մեջ, որ ամենահին ժամանակներից՝ միշտ ներկայացել էր որպես մի ճշգրիտ տիպար քրիստոնեական բարեպաշտության։ Որքա՜ն ուրախ էր, որքա՜ն գոհ էր յուր հաջողություններով։ Նա

530